Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոկուրով. «Այնտեղ, որտեղ հիասքանչ է, և այնտեղ, որտեղ այնքան էլ հիասքանչ չէ»

09.17.2020

Սեպտեմբերի 16-ին Սանկտ-Պետերբուրգում, Պետական Էրմիտաժում ներկայացվել է՝ հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի պատրաստած ինստալացիան՝ նվիրված հոլանդացի մեծ նկարիչ Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը» հանրահայտ կտավին, որը պահվում է հենց այս թանգարանում: Այս ցուցադրանքի նախապատրաստությանը մասնակցել են մի շարք պետերբուրգցի երիտասարդ քանդակագործներ և նկարիչներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այս ցուցադրությունը հիմնված է այն գեղարվեստական հայեցակարգի վրա, որով 2019թ.-ին Ռուսաստանն իր տաղավարն էր ներկայացրել Վենետիկի ժամանակակից արվեստի 58-րդ բիենալեում:

«Ես փորձել եմ դիտարկել, ինչպես շատերն են ասում, կրոնական պատմությունը ժամանակակից մարդու աչքերով, որը հայտնվել է բազմազան հանգամանքներում՝ և այնտեղ, որտեղ պատերազմում են, և այնտեղ, որտեղ խաղաղություն է, և այնտեղ, որտեղ հիասքանչ է, և այնտեղ, որտեղ այնքան էլ հիասքանչ չէ»,- ասել Սոկուրովը:

Նա նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված սյուժեն բացարձակ ժամանակակից է: Այստեղ օտար ոչինչ չկա: Չկա նաև նորը: Այստեղ, թերևս, կա միայն ինչ-որ ֆանտաստիկ բան, քանի որ այս ամենը շարունակվում է: Շարունակվում է շատ-շատ հարյուրամյակներ և ոչ մի կերպ չի ավարտվում...

Ցուցահանդեսի համար նկարիչ Ալեքսեյ Պերեպելկինը հատուկ ստեղծել է իր «Անառակ որդու վերադարձի» էսքիզը: Սոկուրովը նրան խնդրել է մեծացնել կտավի չափերը, որպեսզի դետալները տեսանելի լինեն շատ մոտ տարածությունից: Ինստալացիայում կարելի է տեսնել նաև հոր և որդու քանդակագործական մարմնավորումը: Կերպարները, թվում է, դուրս են եկել Ռեմբրանդտի կտավի մեջից...

Ինստալացիայի մաս են դարձել դիտողական այնպիսի ստեղծագործություններ, որոնք իրենցից ներկայացնում են էլեկտրոնային պատկերների և գեղանկարի համատեղում: Դրանցից մեկում՝ «Քաղաք» թվային նկարում, Ռեմբրանդտի կերպարներ են, իսկ կողքին ժամանակակից պատերազմի տարբեր սյուժեների խճանկար է ներկայացվում: Այս յուրահատուկ մոնտաժի հեղինակը ռեժիսոր Ալեքսանդր Զոլոտուխինն է, որը հայտնի իր «Ռուս տղան» ֆիլմով:

Սոկուրովը կարծում է, որ այս ինստալացիայի իմաստներից մեկն այն է, որ նախազգուշացնում է այն վերահաս վտանգների մասին, որոնք կարող է իր հետ բերել պատերազմից վերադարձող մարդը:

«Պետք է ուշադիր վերաբերվել նրանց, որոնք վերադառնում են իրենց հետ բերելով քավություն, մեղքերի թողություն: Ծանր, դրամատիկ, ողբերգական ապրումները անհետք չեն: Դրանք վտանգավոր են: Անհրաժեշտ է այդպիսի մարդկանց վերաբերվել սիրով, սակայն շատ մեծ զգուշությամբ...»,- համոզված է Սոկուրովը:

Այս նոտայի վրա էլ նա բարձրացնում է, թերևս, ամենակարևոր հարցը: Իսկ «դու ի՞նչ բեռով ես եկել: Երկար ժամանակո՞վ ես եկել այստեղ: Արդյոք չե՞ս ցանկանում կրկին վերադառնալ: Իսկ, գուցե, վերադառնալով այնտեղ, հաջորդ անգամ կրկի՞ն կվերադառնաս մեղքերի թողությամբ...»:

Ռեժիսորը կարծում է, որ այս ամենը շատ հատուկ է մարդուն:

«Ռեմբրանդտ: Նվիրում: Ալեքսանդր Սոկուրով» ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 1-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 892 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ