Այդ օրվանից պետությունը դադարեց գոյություն ունենալ10.30.2020
Վաղը, հոկտեմբերի 31-ին, Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի գեղարվեստի թանգարանում այցելուների առջև դռները կբացի «Պատրաստված է ԳԴՀ-ում» (ԳԴՀ - Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն-խմբ.) խորագրով ցուցահանդես՝ նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու մասի՝ «սոցիալիստական» (ԳԴՀ) և «կապիտալիստական» (ԳՖՀ) հատվածների բաժանված և միմյանցից անկախ Գերմանական պետությունների վերամիավորման 30-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ցուցադրանքի 300 նմուշներն իրենցից ներկայացնում են Գերմանիայի սոցիալիստական հատվածի ձեռնարկություններում արտադրված և ԽՍՀՄ-ում մեծ պահանջարկ ունեցած հախճապակյա և ապակյա տարբեր իրեր, կահույք, խաղալիքներ, հագուստի նմուշներ և այլն:
Այցելուներին կներկայացվեն նաև Գերմանիայի այդ հատվածում ստեղծագործած արվեստագետների (հիմնականում՝ 1960-70-ական թթ-երի սերուդը ներկայացնող նկարիչներ՝ Գերհարդ Շթենգելի և Իոհանես Բրաուերի) հաստոցանկարչական մի շարք աշխատանքներ:
Երկու մասի բաժանված Գերմանիան վերամիավորվեց 1990թ.-ի օգոստոսի 3-ին: Այդ օրվանից ԳԴՀ-ն ( Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը-խմբ.) դադարեց գոյություն ունենալ: 1990թ.-ի օգոստոսի 31-ին ստորագրված պայմանագրով այդ պետության տարածքը (Բրանդերբուրգի, Մեքլենբուրգ-Մերձավոր Պոմերանիա, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհելթ և Թյուրինգիա վարչական տարածքներ) ընդգրկվեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) կազմում:
1990թ.-ի սեպտեմբերի 12-ին ԳՖՀ-ի, ԳԴՀ-ի, ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում ստորագրեցին Գերմանիայի վերջնական կարգավորման պայմանագիրը, որով երաշխավորում էին գերմանական պետության ինքնիշխանությունը: