Մատիտանկարներ՝ ռազմաճակատից11.05.2020
Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայրենական պատերազմի ընթացքում թշնամու դեմ մղվող մարտերի արանքում զինվորների կողմից թղթի կտորտանքների վրա ածուխով կամ մատիտով արված 35 բնօրինակ նկարներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Զինվորները պատկերել են այն ամենը ինչ տպավորվել է նրանց հիշողության մեջ պատերազմի դաշտում: Դրանք հիմնականում զինվորների դեմանկարներ են, որոնք կատարված են 11 հեղինակների կողմից՝ տեխնիկապես բավականին բարձր որակով:
Նշենք, որ ցուցահանդեսում տեղ են գտել նաև պատերազմական սերնդի ռուս հայտնի նկարիչ Նիկոլայ Ժուկովի բնօրինակ աշխատանքներից, որը պատերազմն ավարտվելուց հետո, 1946թ.-ին, Նյուրնբերգում թղթին էր հանձնել միջազգային դատարանի առջև կանգնած ֆաշիստական առաջնորդների մանրակրկիտ դիմանկարները:
Այս ցուցահանդեսը մասնագետները և շատ այցելուներ գնահատում են որպես ժողովրդի սխրանքի գեղարվեստական տարեգրություն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: