Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա ամենաշատն է առաջադրվել «Օսկար»-ի անվանակարգերում

12.16.2013

Կյանքի 82-րդ տարում մահացել է ծագումով իռլանդացի, բրիտանական դերասան Փիթեր Օ Թուլը, որը կինոսիրողների շրջանում մեծ ժողովրդայնություն ձեռք բերեց հատկապես 1962 թ.-ին «Արաբ Լոուրենս» ֆիլմում նկարահանվելուց հետո՝ խաղալով նույնանուն հերոսի գլխավոր դերը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «France-Presse» գործակալությանը:

Ըստ դերասանի ներկայացուցիչ Սթիվ Քենիսի Օ Թուլը վախճանվել է հիվանդանոցում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Նրա վերջին կատարած դերակատարումներից են Պրիամոս արքան՝ «Տրոյա» (2004թ.), եպիսկոպոս Քոշոնը՝ Քրիստիան Դյուգեյի «Ժաննա դ Արկ» (1999) ֆիլմերում, Պավել 3-րդ պապը «Թյուդորները» հեռուստասերիալում և հայր Քրիստոֆերը մեքսիկական «Քրիստիադա» (2012) կինոնկարում:

Օ Թուլը կինոյի աշխարհում հայտնի է ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն դերակատարման համար» անվանակարգում դերասանների մեջ ամենաշատ թվաքանակով «Օսկար» մրցանակի առաջադրմամբ: Սակայն նա այդպես էլ ոչ մի անգամ չարժանացավ այդ արձանիկին: 2003թ.-ին ակադեմիան որոշում ընդունեց նրան շնորհել պատվավոր «Օսկար» մրցանակ՝ կինոարվեստի զարգացման մեջ ներդրում կատարելու համար: Սկզբում դերասանը հրաժարվեց ընդունել այդ մրցանակը, բայց ի վերջո փոխեց որոշումը և ընդունեց այն: 2012թ.-ին Օ Թուլը հայտարարեց, որ այլևս չի նկարահանվելու:

Ու մի օր նա արթնացավ փառքի պսակով

1926թ.-ին բրիտանական հետախուզության սպա Լոուրենսը, մականունը՝ Արաբ Լոուրենս, հրապարակեց «Իմաստության յոթ սյուները» ինքնակենսագրական վեպը: Աշխարհի պատմության լոուրենսյան այդ մեկնաբանությունը, որ հրատարակվել էր շատ սահմանափակ քանակությամբ, դարձավ բեսթսելլեր: 1960թ.-ի սկզբներին այդ պատմության կինոտարբերակն ստեղծելու գործին ձեռնամուխ եղավ «Օսկար» մրցանակի դափնեկիր Դևիդ Լին:

Հարմար դերասան գտնելու որոնումները ռեժիսորի համար վերածվեցին տառապանքների ու փորձության: Թեկնածուների մեջ էին այնպիսի անուններ, ինչպիսիք էին, օրինակ, Մարլոն Բրանդոն, Ալբերտ Ֆինին, Դիրք Բոգարտը: Սակայն Լին կանգ առավ այն ժամանակ դեռ անծանոթ Փիթեր Օ Թուլի թեկնածության վրա՝ այդ ընտրությունը հիմնավորելով հետևյալ խոսքերով. «Նա ունի հիանալի դեմք»:
    Դիտվել է 943 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ