Մահացել է Յոնաս Գրիցյուսը02.02.2021
Կյանքի 93-րդ տարում մահացել է լիտվացի նշանավոր կինոօպերատոր Յոնաս Գրիցյուսը։ Նա իր անունը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ոսկե տառերով գրեց այնպիսի գործերով, ինչպիսիք են «Համլետ» (1964թ․, ռեժ․՝ Գ․ Կոզինցև) «Արքա Լիր», (1970թ․, ռեժ․՝ Գ․ Կոզինցև), «Ոչ ոք չէր ուզում մեռնել» (1965թ․, ռեժ․՝ Վիտաուտաս Ժալավկյավիչուս) և մի շարք այլ ֆիլմերն են։
Գրիցյուսը համարվում էր լիտվական կինոօպերատրական դպրոցի հայրը։
Լիտվայի հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդն իր ցավակցական խոսքում նշել է, որ Յոնաս Գրիցյուսին կհիշեն որպես կինոարվեստի վիրտուոզի և էսթեթի, որը «նշանակալից ավանդ է ներդրել լիտվական կինեմատոգրաֆիական դպրոցի կայացման մեջ»։ Երկրի նախագահը նաև նշել է, որ Գրիցյուսի ստեղծագործությունը դարձել է Լիտվայի մշակույթի բացառիկ ֆենոմեն։