Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոգոմոլովը Ռուսաստանի «բռնության ոգու և վախի մթնոլորտի» մասին

02.10.2021


Ռուսաստանցի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, «Նովայա վրեմյա» պարբերականում հանդես է եկել հոդվածով, որտեղ քննադատել է արևմուտքի «նոր էթիկական ռայխին», ֆեմինիզմը, ԼԳՏՄ֊ակտիվիստներին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru․֊ին։

Հոդվածում Բոգոմոլովը բավարարվածություն է արտահայտում, որ Ռուսաստանը, որին անվանում են «պահակազորերի ու ստրուկների» երկիր, անջատված է եվրոպական նոր արժեհամակարգից։ Նա քննադատել է եվրոպացիներին ու ամերիկացիներին, որոնք ինքնակազմակերպվում են սոցիալական ցանցերում այն արվեստագետների, «համեստ գիտաշխատողների», դեմ պայքարելու համար, որոնք չեն սատարում նրանց արժեհամակարգերը։

«Մեր առաջադիմականները և արևմտամետերը պնդում են, որ Ռուսաստանը եղել է և կա որպես պահակազորերի ու ստրուկների երկիր։ Շատ դեպքերում դա այդպես է։ Սակայն ճշմարտություն է նաև այն, որ անազատության երկար տարիների պայմաններում, որը գենետիկական հիշողության մեջ ներարկում է ճամբարային վախ, մատնիչի հատկություն, ինչպես նաև լուռ մնալու և բռնանալու ունակություն, որը վերածվում է վերապրելու և ժողովրդին իշխանությունից և իշխանությունը ժողովրդից պաշտպանելու միջոցի։ Այդ ամենը պահանջում է ոչ թե հեղափոխություն, այլ համբերություն և թերապիա»,֊ կարծում է Բոգոմոլովը։

Նա ընդգծել է, որ զզվանք է զգում Ռուսաստանում «բռնության ոգու և վախի մթնոլորտի» նկատմամբ։ «Սակայն դա չի նշանակում, որ ես կընդունեմ պահակազորերի ու ստրուկների երկրի վերափոխումը, որտեղ մատնում են ոչ թե վախից, այլ սրտից, դավ են նյութում ոչ թե անթափանց խլության, այլ լուսավորյալության մեջից»,֊ նշել է ռեժիսորը։

Բոգոմոլովը առաջարկում է «հոդաբաշխ և պարզ ձևակերպել նոր ճշմարիտ գաղափարախոսություն», որը կպաշտպանի «բարդ աշխարհի արժեքները»։ Հակառակ դեպքում․ ըստ նրա, ռուսաստանցիները կհայտնվեն «բոսխյան դժոխքում, որտեղ մեզ կդիմավորեն մուլտիմեդիական գենդերային առումով չեզոք սատանաները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 679 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ