Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Բրեդ Փիթը դարձավ 50 տարեկան

12.18.2013


« Իսկ գիտե՞ք, թե ինչում է նրա նկատմամբ համընդհանուր սիրո գաղտնիքը: Բրեդ Փիթը մնում է անմատչելի: Նա այն աստղերից է, ում ցանկանում են, բայց որին չեն կարողանում մոտենալ»,-այս խոսքերը հոլիվուդի «ամենասեքսուալը» համարվող տղամարդու մասին ասել է այլընտրանքային հարցման ժամանակ կրկին հոլիվուդի «ամենասեքսուալը» համարված մեկ այլ տղամարդ՝ Ջորջ Քլունին:

Իսկ ամերիկյան փոփ մշակույթի մեկ այլ հանրահայտ ներկայացուցիչ՝ Մադոնան խոստովանել է, որ երազներում իրրեն այցի է գալիս Բրեդը, որի հետ իրենք լավ բարեկամներ են: Ահա թե ինչու չափից դուրս անկեղծ աստղը Փիթի տիկնոջն է դիմել ներողամտություն հայցելու ակնկալիքով. «Ներիր ինձ, Անջելինա, դա ընդամենը երազ է եղել»:

Իսկ ինքը, Բրեդ Փիթը դիմելով լրագրողներին, որոնք շատ են սիրում քննարկել նրան ու նրա անվան հետ կապված ինչ-որ թեմաներ, սովորաբար զուսպ ու կարճ իր դիմելու ձևն է հակադրում. « Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Եկեք զրուցենք ինչ-որ կարևոր մի բանի մասին»:

Թեև իր աստեղային մեծ հռչակին ու գեղեցիկ արտաքին տվյալներին Բրեդ Փիթը իր ընտանիքին հավատարմորեն նվիրված մարդ է և իրենց 6 երեխաների մորը համարում է հերոսուհի, իսկ երեխաներին, որոնցից երեքը որդեգիր են, այն ամենալավը, ինչ –որ ինքն ունի կյանքում:

«Ես միշտ մտածել եմ, որ եթե ես կազմեի ընտանիք, ապա կուզենայի, որ այն մեծ լիներ, որպեսզի տանը լիներ խառնաշփոթ… որ մեր տունը միշտ լցված լիներ ձայներով՝ լինեին դրանք ծիծաղ, թե՝ մանկան ճիչ, լաց, թե՝ բարձր աղմուկ: Ես սիրում եմ այդ»,- ասել է Փիթը «էսքուայր» հանդեսին:

Այսօր Բրեդ Փիթի ծննդայն օրն է: Դեկտեմբերի 18-ին լրացավ նրա 50 ամյակը:
    Դիտվել է 950 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ