Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

...Եվ Լոս֊Անջելոսի Union Station երկաթուղային կայարանից․․․

03.20.2021


Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար֊2021» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայանալու է միայն առկա ձևաչափով։ Աստղերը չեն կարող դրան մասնակցել Zoom տեսակոնֆերանսի հարթակով։ Այդ մասին Reuters-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Մենք պատրաստվում ենք անվտանգ և հաճելի երեկո, ինչպես անձամբ ձեր բոլորի համար, այնպես էլ աշխարհի միլիոնավոր կինոսիրողների համար։ Մենք զգում ենք, որ վիրտուալ եղանակը կնվազեցնի այդ ջանքերը»,֊ հայտարարել են մրցանակաբաշխության արարողության պրոդյուսերները՝ նշելով, որ Zoom֊ի միջոցով մասնակցություն չի նախատեսվում։

COVID-19֊ի համաճարակի պատճառով «Օսկար֊2021» ֊ի մրցանակաբաշխության ժամկետը տեղափոխվել է և կանցկացվի 2021թ․֊ի ապրիլի 25֊ին։ Հեռարձակումը, միանգամից երկու վայրերից՝ Dolby կինոթատրոնից և Լոս֊Անջելոսի Union Station երկաթուղային կայարանից, կապահովի ABC հեռուստաընկերությունը։

«Օսկար֊2021»֊ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Քոչվորների հող», «Մանկ», «Հուդան և սև մեսսիան», «Մինարի», «Խոստումնալից աղջիկը», «Մետաղի ձայնը», «Չիկագոյի յոթնյակի դատը» կինոնկարները։ Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար միմյանց հետ կմրցեն Քլոյա Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Թոմաս Վինտենբերգը, Դևիդ Ֆինչերը և ԼԻ Այզեկ Չունը։ «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են Էնթընի Հոփքինսը, Չեդվիկ Բոուզմանը, Ռիզ Ահմեդը, Հարի Օլդմանը, Սթիվեն Յանը։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուներ են դարձել Քերի Մալլիգանը, Վանեսա Քիրբին, Ֆրենսիս Մաքդորմանդը, Անդրա Դեյը և Վիոլա Դևիսը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 511 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ