Կանցկացվի համալսարանական գրադարանավարների առաջին մրցույթը04.14.2021
Ռուսաստանում նախապատրաստվում են անցկացնել համալսարանական գրադարանավարների առաջին մրցույթը, այդ ոլորտում լավագույններին ի հայտ բերելու համար։ Այն անցկացվելու է փուլերով և առաջին փուլը կմեկնարկի ապրիլի 26֊ին։ Այդ մասին »ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Նոր մրցույթի նպատակն է բարձրացնել համալսարանական գրադարանների հանրային դերակատարությունը, ինչպես նաև խթանել ոլորտում բարձր տեխնալոգիաների զարգացումը։
Միջոցառումը ստացել է «Առաջնորդության լաբորատորիա 2021» անունը։ Ընդհանուր առմամբ ըստ ծրագրի մրցույթը կանցկացվի 4 փուլով։ Կազմակերպիչները մտադիր են այն դարձնել ավանդական։ Նրանց կարծիքով համաճարակի պատճառով համալսարանական գրադարանները ցուցաբերել են ոլորտում թվային տեխնալոգիաների կիրառման նոր հնարավորություններ։ Մրցույթը կփոխի գրադարանների մասին, որպես արխայիկ արդյունաբերության մասին, պատկերացումները և կձևավորի այդ աշխատանքի և մասնագետների պատրաստման նկատմամբ նոր մոտեցում
Առաջին փուլ․ «Ինֆորմացիայի կենտրոն», պետք է որոշի մասնագետներին, որոնք առավել արդյունավետ են հարմարվում իրենց համալսարանների տեխնալոգիական տրանսֆորմացիային։
Երկրորդ փուլ, «Հաղորդակցությունների կենտրոն», պետք է գնահատի գրադարանավարների պատրաստակամությունը օգտատերերի հետ ժամանակակից էրգոնոմիկ համագործակցության համար։
Մրցույթի վերջին երկու փուլերը, որ ստացել են «Զարգացման կենտրոն» և «Ապագայի կենտրոն» անվանումները, ուղղված են առավել տաղանդավոր վարիչների և նորարարների հայտնաբերմանը, որոնք ունակ են ինքնուրույն ձևավորել թվային թրենդներ գրադարանային ոլորտում։