Արհեստական բանականությունը վերստեղծում է կորած նկարները04.22.2021
Լոնդոնի համալսարանային քոլեջի գիտնականներ Էնտոնի Բուրաչեդը և Ջորջ Կաննը արհեստական բանականության և 3D տպիչի օգնությամբ կարողացել են ողջ գունապնակով վերստեղծել այն արվեստի գործերը, որոնք համարվում են կորած։ Այդ մասին «freethink.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»․֊ը հղում անելով «ria.ru․֊ին։
Մասնագետներն իրենց գյուտը փորձարկել են Պաբլո Պիկասոյի «Կքանստած աղքատ կինը» (1902) նկարի միջոցով, որը այժմ պահվում է Կանադայի Տորոնտո քաղաքի «Օնտարիո» թանգարանում։
Դեռևս 2018թ․֊ին փորձագետները ռենտգենի միջոցով պարզել են որ Պիկասոյի վրձնած գույների տակ գտնվում է նրա ժամանակակից, կատալոնացի նկարիչ Սանտյագո Ռուսինոլիի աշխատանքը։ Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Պիկասոյի գլուխգործոցի տակ թաքնված է ոչ պակաս հետաքրքիր ստեղծագործություն՝ Բարսելոնի հնագույն այգիներից մեկում գտնվող Օրտա լաբիրինթոսի բնապատկերը։
Լինելով Բարսելոնում ստեղծագործող սկսնակ նկարիչ, Պիկասոն միշտ չէ, որ կարողացել է իրեն թույլ տալ նկարել նոր կտավի վրա։ Ահա թե ինչպես է նրա «Կքանստած աղքատ կինը» տեղ գտել արդեն գոյություն ունեցող նկարի վրա։
Սակայն Բուրաչեդը և Կաննը օգտագործելով իրենց մեթոդը ստեղծել են 100 եռաչափ կտավ կատալոնացի քիչ հայտնի նկարչի կորած ստեղծագործությամբ։ Նրանք տպիչը ծրագրավորել են այնպես, որ այն ճշգրիտ վերարտադրում է Ռուսինոլիի վրձնահարվածները և երանգները։
«Սա այն է, ինչը նախկինում ոչ֊ոք չի արել․,֊ նշել է Բուրաչեդը և ընդգծել, որ կտավի վրա գույներ և թանաք քսելը այսպիսի եղանակով դեպի առաջ մեծ քայլ է եռաչափ տպագրության մեջ։
Հիմա Պիկասոյի ժամանակակցի յուրաքանչյուր վերստեղծված նկարն արժե ավելի քան 11 հազար դոլար և կրում է հատուկ նշան, որը խարդախներից պաշտպանում է այդ աշխատանքները։