Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գնացք, որը սպասարկում է դանթեական երթուղին

06.07.2021


Նախօրեին, հունիսի 6֊ին, Իտալիայում գործարկվել է պատմական առաքելությամբ օժտված երկաթուղային շարժակազմ, որը կերթևեկի Ֆլորենցիայից Ռավենա նորաբաց երթուղով։ Այս երթուղին կոչվում է «Դանթեի հողերով», որը խորհրդանշում է 1265թ,֊ին առաջին քաղաքում ծնված և երկրորդում իր մահկանացուն կնքած մեծ բանաստեղծ Դանթե Ալեգերիի հիշատակը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։

Իտալիան մեծ շուքով է նշում Դանթեի հիշատակի 700֊ամյակը և այս ակցիան նույնպես նվիրված է այդ տարելիցին։

Այդ գնացքի առաջին ուղևորները եղել են Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին, տեղական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև դիրիժոր Ռիկարդո Մուտտին, որը ղեկավարել Ֆլորենցիա֊Ռավենա երկաթուղու կանգառներից մեկում գնացքը դիմավորող նվագախմբի ելույթը։

Հատկանշական է, որ այս երթուղու բացումով առաջին անգամ լայնակի հատմամբ ճանապարհ է անցնում Ապենինյան լեռնաշղթայի միջով։

Իտալիայի մշակույթի նախարարը նշել է, որ այս նախագիծը միայն հարգանք չէ Դանթեի հիշատակին, այլև միջոց է գնահատելու իրենց երկրի երկաթուղային հիմնադրամի կողմից ստացած հարուստ ժառանգությունը։ Բացի այդ, այն խորհրդանշում է համաճարակից բնականոն կյանքի վերադարձը։

Այս երկաթուղու բացմամբ նախագծի հեղինակները նաև հույս ունեն գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։

2020 թ․֊ի սկզբներին Իտալիայի կառավարությունը սահմանել է Դանթե Ալեգերիի Ազգային օր։ Այն նշվում է մարտի 25֊ին։ Այս ամսաթիվը պատահական չէ ընտրված։ Ենթադրվում է, որ հենց այդ օրն է Դանթեն սկսել «Աստվածային կատակերգության» իր ճանապարհորդությունը դեպի հանդերձյալ աշխարհ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 586 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ