Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարչապետի վրձնած կտավը վաճառվել է 1,8 մլն դոլարով

06.25.2021

20֊րդ դարի համաշխարհային քաղաքականության մեջ զգալի դերակատարություն խաղացած Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած գեղանկարը Նյու֊Յորքի աճուրդում վաճառվել է1,8 մլն դոլարով։ Այդ մասին «Philips» աճուրդի տան տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Յուղաներկ աշխատանքը վարչապետը ստեղծել է 1921թ․֊ին։ Այն ունի 76х63,3 սմ չափսեր և պատկերում է անգլիական Բրեքլս քաղաքից ոչ հեռու նրա ուշադրությունը գրաված լճակը։

Այս նկարը ժամանակին եղել է հույն բիզնեսմեն Արիստոտել Օնանիսի հավաքածոյում;

Մարտ ամսին հոլլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոուլին Վարչապետի մեկ այլ ստեղծագործություն՝ «Ալ֊Քուտուբի մզկիթի մինարեթը» կտավը վաճառել է 11,5 մլն դոլարով։ Այդ նկարը Չերչիլը 1943թ․֊ին նվիրել էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։

Ուինսթոն Չերչիլը նկարչությամբ սկսել է զբաղվել 40 տարեկան հասակում։ Իր ողջ կյանքի ընթացքում նա ստեղծել է 540 գեղանկար, որոնց մի մասը գտնվում են մասնավոր հավաքածոներում կամ նրա ժառանգների մոտ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 480 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ