Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լռություն… » բառը շուրթերին… Եվ նրա դառը ծիծաղը


Վերջերս Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնում բեմադրվեց Շեքսպիրի «Համլետ»-ը: Իր թատերախոսության մեջ «РИА Новости» լրատվական գործակալության թղթակիցը այս բեմադրությունը որակել է որպես «բարձր լարվածության» ներկայացում:

Վերա Կապիլովա

«Համլետ»-ը Երմոլովայի թատրոնում: Ուժային կետ

Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնում, որտեղ անցյալ տարի առանց ցավի փոխվեց ղեկավարությունը և որն այսօր ղեկավարում է Օլեգ Մենշիկովը, բեմադրվել է Շեքսպիրի «Համլետ»-ի նոր ներկայացում: Թատերական քննադատների մեծ մասը այս բեմադրությունը համարում է «անկասկած և ակնհայտ իսկական հաջողություն»: Այն համարում են «ամենաուշադիր հանդիսատեսի դատին ներկայացնելու, ծափերի աղմուկի և մրցանակաների արժանացնելու գործ»: Եվ չնայած Համլետի դերում հանդես է գալիս երիտասարդ և առայժմ անհայտ դերասան՝ Ալեքսանդր Պետրովը, բայց, ըստ նրանց, բեմադրության մասին դեռ շատերը կխոսեն, որպես կարևոր իրադարձության:

Այս ներկայացման ռեժիսորն է Վալերի Սարկիսովը (որը նույնպես, ինչպես ասում են, աստղ չէ, թեև արդեն շատ տարիներ է աշխատում Մոսկվայի խոշոր թատերահարթակներում), նույնպես ցուցաբերել է զարմանալի ճաշակ, հարմոնիա, համաչափություն, մի խոսքով ունակություն ստեղծելու լավ ներկայացում:

Նրա ողջ «Համլետ»-ը «ամուր լցոնված, կարգաբերված, էներգետիկ առումով լիարժեք ամբողջություն է», առանց որևէ ճկվածության, «ջրիկության» և «կմկմոցի»: Դերասանները, հազվադեպ բացառություններով իրենց զգում են այն աստիճան ակտիվ, հավաք, թարմ, որ ներկայացումը վերածվում է ուժային կետի և ոգեշնչված էներգիայով է վարակում՝ չնայած այնտեղ առկա մահվան առատությանը: Ահա արվեստի այսպիսի մի կախարդություն:

Սարկիսովի Համլետում ամեն ինչ իրական է նաև առանց ժամանակակից դարձնելու, որը շատ անսովոր է: Չէ՞ որ Շեքսպիրը դասական տեսքով այսօր ռուսական բեմում յուրահատուկ երևույթ է: Նա միշտ շատ աշխատանք է պահանջում հանդիսասրահից և դրանում մեղավոր է ոչ այնքան հանդիսատեսը: Խոսքերն այն մասին, որ Շեքսպիրը ժամանակակից է և հրատապ է միշտ, Մեծ Բրիտանիայում առավել օրինաչափ է, քան Ռուսաստանում: Չէ՞ որ Շեքսպիրը բնօրինակ լեզվով բոլորովին էլ այն նույնը չէ, ինչ-որ թարգմանված լեզվով, հիանալի, բայց ծանրաքաշ և չնախապատրաստված ունկնդրի լսողության համար անբնական: Ինչպես հաճախ Շեքսպիրի ամենալավ ներկայացումները թվում են մտացածին կառուցվածքով սեթևեթալից ասմունքներ:

2003թ.-ին, Անդրեյ Չերնովի կողմից «Համլետ»-ի միանգամայն նոր թարգմանությունը, որն օգտագործել է Սարկիսովը, արդեն բեմի վրա ներկայացվել է (օրինակ՝ Դմիտրի Կրիմովի կողմից): Այստեղ ողջ, հասկանալի, պարզ և, միաժամանակ, այնքան բանաստեղծական և կրքոտ Շեքսպիրին ունկնդրելու նոր հնարավորություն կա:

Կենդանի երաժշտություն – մի ամբողջ նվագախումբ՝ ամենաանսովոր գործիքներով հպարտ քայլերգ կամ թաղման մեղեդի նվագող, իսկ երբեմն էլ կելտական երաժշտություն հիշեցնող հին անգլիական մեղեդիներ հնչեցնող: Դերասանների հագուստները – պատմականի նմանությամբ: Դերասանները դրանցում իրենց հարմարավետ են զգում: Դրանք ձևված են այնպես, որ տեսարանները չեն վերածում միջնադարյան հագուստի շքերթի, այլ ստեղծում են հավաստի պատկեր (հագուստների նկարիչ՝ Անդրեյ Կլիմով): Բեմական տարածությունը – ավելորդ ոչինչ. Միջնադարյան սյուժեներով նկարազարդված սյուներ, որոնք բարձրացնելու և իջեցնելու հնարավորություն ունեն, որոնք իրենցով կարողանում են ծածկել, օրինակ, դիակ (դեկորացիաների հեղինակն է Ալեքսանդր Օռլովը): Ամեն ինչ արված է այնպես, որպեսզի չխանգարի դերասաններին և նրանք աշխատում են ազատության մեջ:

Ալեքսանդր Պետրովը պարզվեց, որ իդեալական Համլետ է: Բայց ոչ լացկան Համլետ, որին հասնում է միայն նվնվալը, տառապելը և բնազդներին տրվելը: Նա Համլետ է, որը մարմնավորում է գործողության մարդու, ով ընդունակ է գնահատել թե սեփական և թե այլոց քայլերն ու արարքները: Հոր կարոտը, վիրավորանքը հորեղբայր-թագավորից և մորից՝ Գերտրուդից, գրեթե ամբողջությամբ կլանել է նրա կամքը, սակայն գերեզմանից դուրս եկած հայրը նրան թելադրում է վրեժի ծրագիրը և Համլետը նորից ոգի է առնում: Ի դեպ, Համլետի հոր ստվերը հանդիսատեսին երևում է ասպետական զրահով և «երկաթե» ձայնով: Այժմ պատանին կրկին պատրաստ է պայքարի: Օֆելիայի նկատմամբ սիրուց նա արդեն հրաժարվել է՝ ոչ մի ռոմանտիկ փսլնքոտություն: Բացատրության տեսարանում նա գոռում է աղջկա վրա. «Լսիր, գնա մենաստան»: Պետրովի կերպավորած հերոսը ամբողջ ներկայացման ընթացքում անկանխատեսելի է, անհասկանալի է, թե ինչ կարելի է նրանից սպասել, և նրան հետևելը դառնում է հետաքրքիր ու լարված զբաղմունք:

Ներկայացման ուժեղ տեսարաններից մեկը ոչ թե ֆինալն է, այլ մոր հետ Համլետի զրույցը և Պոլոնիուսի սպանությունը: Գերտրուդան լիքը մարմնով, արդեն տարիքն առաջ գնացած տիկին է, ներկված, շքեղ հագուկապով: Նրան Համլետի աչքերով դիտելիս առաջանում է թքելու ցանկություն: Համլետը դաշույնը դեմ է անում սեփական մոր կոկորդին, նրան մեղադրելով մեղքի մեջ… Եթե դեպքը կատարվեր մեր օրերում, պատանին մի երկու թունդ խոսք էլ կավելացներ, մենք նույնիսկ գիտենք, թե ինչ խոսքեր: Բայց այս տեսարանն առանց այդ էլ տպավորություն է գործում: Գերտրուդան սարսափից ու ամոթից ուղղակի ցնցումների մեջ է: Նա ներում է հայցում և խնդրում…

Ներկայացման մեջ հաջողված կերպավորումներ են համարվում նաև հոգատար և խիս հայր լինելու տպավորություն թողնելու ձգտումն ի ցույց դնող Պոլոնիուսի, շեքսպիրյան մտահղացումը իր կոմիկական նրբերանգներով շրջանցող Օֆելյայի, ինչպես նաև թագավոր Կլավդիոսի, ռոմանտիկական գծերով օժված Լաերտի դերակատարումները:

Այս գլխավոր դերակատարումների կողքին որպես տապալված է դիտարկվում Հորացիոյի դերակատարումը:

Ներկայացման մեջ Համլետի ու Լաերտի մենամարտը չի ցուցադրվում: Այն տեղի է ունենում բեմից դուրս: Դրա փոխարեն Օֆելիան մահանում է հանդիսատեսի աչքի առջև՝ գինու մեջ խառնած թույնից և դրան հանդիսատեսը հավատում է: Համլետը, բոլոր մահերի համար վրեժ լուծելով, սուսերով խոցում է Կլավդիոսին և մենք հավատում ենք նաև դրան: Մենք հավատում ենք, որ ընկնող Լաերտը խոցված է թունավոր սուսերով:

Դիակների մեջ, այդ նույն թունավոր սուսերով խոցված է նաև լույսի փնջի մեջ հայտնված Համլետը, մահվան սպասումով, վերջին ՝ «Լռություն… » բառը շուրթերին… Եվ նրա դառը ծիծաղը:
    Դիտվել է 1176 անգամ
    1234