Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերային երգչի հիշատակը կնշանավորվի միջոցառումների շարքով

07.15.2021


Իտալիան նախապատրաստվում է Էնրիկո Կարուզոյի ոգեկոչմանը։ Հուլիսի 25֊ին մեծ երգչի հայրենի Նեապոլ քաղաքում կանալիք «Բարի գալուստ, դոն Էնրիկո» համերգով կմեկնարկի նրա հիշատակին նվիրված միջոցառումների շարքը։

Լրանում է Կարուզոյի մահվան 100 ամյակը։

Տարելիցը նշանավորող միջոցառումների շարքում ծրագրված են նրա կյանքին ու գործին, «Լա Սկալա» թատրոնին, դիրիժոր Արթուրո Տոսկանինիին, կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիին նվիրված կոնֆերանսներ։ Բացի այդ համերգաշարեր կկայանան իտալական այն բնակավայրերում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են օպերային երգչի անվան հետ։

Միջոցառումների մեջ նախատեսվում են նաև ցուցահանդեսներ։

Մասնավորապես արդեն պատրաստվել է «Կարուզոյի տաղանդները» ցուցադրանքը, որտեղ ներկայացված են երգչի փորձերը նկարչության ոլորտում, ծաղրանկարներ, մատիտանկարներ, որոնք հիմնականում ստեղծել է կյանքի վերջին 20 տարիներին։

Էնրիկո Կարուզոն մահացել է 48 տարեկան հասակում, 1921թ․֊ի օգոստոսի 2֊ին։ Այդ օրը Նեապոլում կմատուցվի հանդիսավոր հոգևոր պատարագ։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 536 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ