Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անտիկ ամֆիթատրոններում ներկայացումները հետաձգվել են հրդեհների պատճառով

08.06.2021

h
Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հայտարարել է մի շարք անտիկ բացօթյա թատրոններում ներկայացումները հետաձգելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այսպես, Գիտանայի թատրոնում հետաձգվում են օգոստոսի 7-ին և 8-ին կայանալիք «Աքիլլես», Մեսինեում՝ «Վեցը», 8-ին և 9֊ին Դոդոնի անտիկ թատրոնում «Սպանոս» ներկայացումները։ Բացի այդ հետաձգվել է Օլիմպիայի Երկրաբանական թանգարանում օգոստոսի 10֊ին և11֊ին նախատեսված «Քրոնոսը և Զևսը․ Ճակատամարտ առանց վերջի» ներկայացումը։

Վերջին 10 օրերին Հունաստանում արձանագրվում է անոմալ տաք եղանակ։ Որոշ շրջաններում սնդիկի սյունը հասնում է մինչև 44-47 աստիճան տաքության։ Դրա հետևանքով ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ անտառային հրդեհներ։ Այժմ այդպիսի բնական աղետը սպառնում է նաև շատ քաղաքների։ Օրինակ, հրե տարերքը երկրի մայրաքաղաք Աթենքին է մոտեցել և գտնվում է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Հրշեջները կրակի դեմ պայքարում են նաև Էվբեյա կղզում, Հին Օլիմպոսի մոտակայքում, Պելոպոնես թերակղզում։

Հունաստանի իշխանությունները հայտարարել են տաք եղանակների պատճառով հրդեհների առաջացման բարձր աստիճանի մասին, որն առավել վտանգավոր բնույթ կարող է ստանալ քամու ուժեղացման պայմաններում; Քաղաքացիներին արգելվել է գնալ անտառածածկ վայրեր;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 552 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ