Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետրբուրգյան կամուրջը կբացվի «Դովլաթովի սաունդթրեքի» ներքո

08.12.2021


2021թ․֊ին լրանում է ծագումով հայ, 20-րդ դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկի՝ Սերգեյ Դովլաթովի ծննդյան 80֊ամյակը։ Հոբելյանի առթիվ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ֊Պետերբուրգում, սեպտեմբերի 3-5-ը կանցկացվի նրա հիշատակին նվիրված «Դ․ օրը» ավանդական փառատոնը, որը այս միջոցառումներից թվով 4-րդն է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Փառատոնը կազմակերպող Լև Լուրիեն և Անաստասիա Պրինցևան այս անգամ նախատեսել են բազմազան միջոցառումներ, որոնց մեջ է ներառվել նաև 40-60-ական թվականների Լենինգրադի մասին պատմող «Քաղաքն ալիքների վրա» և «Սերգեյ Դովլաթովի երեք քաղաքները» գրքերի շնորհանդեսը; Ըստ ծրագրի կլինի նաև գրողի սիրելի Գլաշա անունով ֆոքստերեր ցեղատեսակի շնիկի արձանի տեղադրումը։ Բացի այդ «Կլյուչ» («Բանալի») թատրոնը կցուցադրի բեմադրություն պատրաստված Դովլաթովի ստեղծագործություններով, իսկ մեկ այլ թատերախումբ («Ուրիշ խոսք»․ թատրոն), կներկայացնի «Կոմպրոմիս» ներկայացումը։

Փառատոնի օրերին կներկայացվի նաև «Երգող կամուրջներ» ձայնային շոուն, որի ընթացքում «Դովլաթովի սաունդթրեքի» ներքո կիրականացվի Դվորցովի կամուրջի երկու հատվածների անջատումը;

Փառատոնի ծրագրում տեղ են գտել նաև Դովլաթովի ստեղծագործությունների ցերեկային հեռարձակմամբ ընթերցումներ՝ հայտնի դերասաններ Կոնստանտին Խաբյենսկու, Մաքսիմ Վիտորգանի և այլոց մատուցմամբ։

Նախատեսվում են նաև էքսկուրսիաներ հնաոճ ավտոբուսներով, ինչպես նաև Բեգանկուրի կամուրջի տակ քաղաքային իշխանությունների թույլտվությամբ՝ Դովլաթով֊գրաֆֆիտների իրականացում։

Եվ, ի վերջո, կներկայացվեն նաև Դովլաթովի քիչ հայտնի ստեղծագործությունները և հոբելյարի ստեղծագործական կյանքի մասին դասախոսություններ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 517 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ