Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սևամորթ արտիստուհին կվերահուղարկավորվի Պանթեոնում

08.23.2021

Փարիզի Պանթեոնում կվերահուղարկավորեն հայտնի ամերիկա֊ֆրանսիական պարուհի, երգչուհի և դերասանուհի Ժոզեֆինա Բեյքերի աճյունը։ Այդ մասին Ֆրանսիայի մշակույթի նախարար Անյես Պանե֊Ռյուխների տարածած հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

«Ժոզեֆինա Բեյքերը արվեստագետ էր և ֆրանսիական Դիմադրության նվիրյալ ակտիվիստ։ Նա նաև Մարտին Լյութեր Քինգի հետ ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական իրավունքների պայքարին։ Այդ մեծ կինը, որը սիրում էր Ֆրանսիան, կմտնի նրանց մեջ, ով հանգիստ է գտել Պանթեոնում»,֊ Twitter֊ի իր էջում գրել է ֆրանսիացի նախարարը և շնորհակալություն է հայտնել նախագահ Էմանուել Մակրոնին հարգանքի այս տուրքի համար։

Ֆրանսիան իր բարձրագույն պատվին է արժանացնում հայտնի սևամորթ արտիստուհուն իր քաղաքացիների ավելի քան 38 հազար ստորագրությամբ պահանջագիր ներկայացվելուց հետո։ Ֆրանսիական հանրապետության նախագահի օգնականը հաստատել է, որ արարողությունը կայանալու է նոյեմբեմբերի 30֊ին։
Նշվում է, որ Բեյքերը կդառնա առաջին սևամորթ կինը, որը կհուղարկավորվի Ազգային հուշահամալիրում։

Այստեղ հանգչող 80 հանգուցյալներից միայն 5֊ն են կին։ Պանթեոնում հուղարկավորվում են միայն Ֆրանսիային մշակութային մեծ ծառայություններ մատուցած գործիչները և միայն Ֆրանսիայի նախագահն ունի որոշման իրավունք վճռելու, թե ով կարող է վերահուղարկավորվել այդ հուշարձանում։

1920֊ական թվականներին Ժոզեֆինա Բեյքերը ամենամեծ մասսայականությունը վայելող արտիստուհիներից էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայում էր Կարմիր Խաչում և հանդիսանում էր «Ազատ Ֆրանսիա» Դիմադրության շարժման անդամ, որը պայքարում էր ֆաշիստական օկուպանտների դեմ։

Բեյքերը Պատվո լեգիոնի ասպետ է։

Նա մահացել է 1975թ․֊ին և հուղարկավորված է Մոնակոյում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 487 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ