Գիտնականները պարզել են, թե որքան է մեծն Միքելանջելոյի հասակը08.27.2021
Իտալացի գիտնականները կարծիք են հայտնել, որ վերածնության ժամանակաշրջանի մեծ քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտիի (1475-1564թթ․) հասակը եղել է մոտ 1 մետր 60 սանտիմետր։ Այդ մասին տեղեկացնում է ANSA գործակալությունը։
Գիտնականները նման եզրակացության են հանգել ուսումնասիրելով երկու զույգ կոշիկներ, որոնք պահվում են Ֆլորենցիայում գտնվող «Բուոնարոտիի տուն» թանգարանում։ Մասնագետները նաև նշում են, որ վերածննդի ժամանակաշրջանի մեծ արվեստաբան և բազմաթիվ արվեստագետների կյանքի մասին աշխատությունների հեղինակ Ջորջո Վազարին (1511-1574թթ․) գրել է, որ Միքելանջելոն ունեցել է միջին հասակ։
Իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ Միքելանջելոն աննախադեպ ազդեցություն է թողել եվրոպական և համաշխարհային արվեստի զարգացման վրա։ Նրա հայտնի աշխատանքներից են Սիքստինյան կապելլան (1508-1512թթ․), որտեղ պատկերված են ավելի քան 300 կերպարներ, Ֆլորենցիայում գտնվող մարմարակերտ Դավիթը,Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում պահվող «Ողբ» («Պիետա») քանդակը և այլն։
Միքելանջելոն մահացել է Հռոմի իր արվեստանոցում, 89 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Ֆլորենցիայի Սանտա֊Կրոչե բազիլիկայում։