Մշակութային առօրյայի վրա ամենից շատը ծախսում են ավստրիացինները12.24.2013
Եվրոպական երկրների բնակիչներից տարբեր մշակութային միջոցառումների ու հետաքրքիր ժամանցի համար ընտանեկան բյուջեից ամենից շատ միջոցներ են ծախսում ավստրիացիները: Ըստ Ռուսական լրատվական ծառայության փորձագետների կատարած հետազոտության, այդ նպատակով 2012թ.-ին ավստրիացիները տրամադրել են իրենց ընտանեկան ֆինանսների 12,8 տոկոսը:
Ընտանեկան բյուջեից մշակութային կյանքի վրա ծախսողների թվով երկրորդ տեղում են Դանիան և Նորվեգիան՝ 12,5 տոկոս: Երրորդը իր 12,1 տոկոս ցուցանիշով Մեծ Բրիտանիան է, իսկ 4-րդ պատվավոր տեղում 11,2 տոկոս ցուցանիշով Ֆինլանդիան, Իսլանդիան և Նիդերլանդներն են: Այս երեք պետություններից իրենց 10,8 տոկոսով շատ չեն ետ մնում գերմանացիները: Իսկ այ, Ֆրանսիայում հետազոտության արդյունքները կանգ են առել 9,9 տոկոս ցուցանիշի սահմանագծին:
Մնացած պետություններում Ֆրանսիայով սկսվող միանիշ թվերն ու դրանցից կախված տասնորդականները ակնհայտ նվազման միտումներ են արձանագրում: Այդ առումով ամենատխուր ցուցանիշը Մոլդովայինն է՝ 0,9 տոկոս: ԽՍՀՄ նախկին պետություններից «ամենամշակութասերները» 2012թ.-ին եղել են Էստոնացիները՝ 9,0 տոկոս: