Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տանգոն Բուենոս֊Այրեսի փողոցներ վերադարձավ նախօրեին...

09.22.2021

Արգենտինայում տանգո պարով հիշել և մեծարել են ֆուտբոլային մեծություն Դիեգո Մարադոնային։ Մեծ մարզիկին նվիրված համերգը կայացել է Բուենոս֊Այրեսում։ Կազմակերպիչների ասելով՝ միջոցառմանը ներկայացված պարային կոմպոզիցիաների մի մասը առաջին անգամ կատարվել են հենց այս համերգի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է ,taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ․֊ին։

Համերգն սկսվել է գնդակի հետ տանգո պարով։ Համարը կատարվել է ոչ թե այդ պարի համար ավանդական երաժշտության ներքո, այլ ժանրի էլեկտրոնային ժամանակակից վերիմաստավորմամբ։ Դրան հաջորդել են արդեն դասական տանգոյի տարբեր կատարումներ, որոնց ժամանակ հնչել են ֆուտբոլային լեգենդին նվիրված տեքստեր։

«Մարադոնա բլյուզ», ,Աստծո ձեռքը», «Դարի գոլը տանգոյի ժամանակաշրջանում» կոմպոզիցիաներ որոնք կատարվում էին բոլոր նստատեղերը հանդիսատեսների կողմից զբաղեցրած բացօթյա ամֆիթատրոնի հարթակին, թեև ցուրտ էր։

Մարադոնան սիրում և նույնիսկ երգում էր տանգո։ Համերգին ներկայացվել են նաև նրա սիրած մի քանի կոմպոզիցիաներ, իսկ էկրանին ցուցադրվել Մարադոնայի խփած գոլերի տեսարանները։

Այս համերգն անցել է տանգոյի փառատոնի շրջանակներում, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդմիջվել էր ավելի քան մեկ տարի։

Տանգոն Բուենոս֊Այրեսի փողոցներ վերադարձավ նախօրեին, սեպտեմբերի 21֊ին։ Դրան զուգահեռ Արգենտինայում մեկնարկեց ավանդականորեն տանգոյի համաշխարհային առաջնությունը, որն այս տարի համատեղվել է երկու ձևաչափերի մեջ՝ առցանց և ցանցից դուրս։ Մրցույթին մասնակցում է ավելի քան 400 զույգ։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի լեգենդ Մարադոնան մահացել է 2020թ․֊ի նոյեմբերի 25֊ին, կյանքի 61-րդ տարում։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 464 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ