Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծագործական կյանքը անցկացրել է Ռուսաստանի մայրաքաղաքում

10.21.2021

Նախօրեին, հոկտեմբերի 20֊ին, Մոսկվայի Չեխովի անվան թատրոնում (MXT) բացվել է խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի մեծ դերասաններից մեկին՝ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Եվգենի Եվստիգնեևին նվիրված ցուցահանդես։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

Ցուցադրանքում տեղ են գտել լուսանկարներ, որոնց հեղինակը դերասանի յուրահատուկ կենսագիրն է, լուսանկարիչ՝ Իգոր Ալեքսանդրովը։

Ցուցահանդեսը Եվստիգնեևի կյանքի ու ճակատագրի արտացոլքն է՝ հավերժացված լուսանկարչական օբյեկտիվի միջոցով։

«Նրա կյանքը զարմանալի է։ 1951թ․֊ին խորհրդային Գորկի (այսօր՝ Նիժնի Նովգորոդ) քաղաքի թատերական ուսումնարանն ավարտելուց հետո Եվստիգնեևը հայտնվում է Վլադիմիր քաղաքի դրամատիկական թատրոնում և շատ արագ այնտեղ դառնում առաջատար դերասան։ Սակայն նա այդքանով չի բավարարվում․․․»,֊ նշ ստեղծագործական կյանքը անցկացրել է Ռուսաստանի մայրաքաղաքում ել են ցուցահանդեսի կազմակերպիչները։ Նրանց ասելով 28֊ամյա Եվգենիին Մոսկվա է հրավիրում թատերական մանկավարժ Վենիամինա Ռադոմիսլենսկայան և երիտասարդը, միանգամից երկրորդ կուրսից, շարունակում է ուսումը MXT֊ի ստուդիայում․․․

Եվգենի Եվստիգնեևը իր հետագա ողջ ստեղծագործական կյանքը անցկացրել է Ռուսաստանի մայրաքաղաքում՝ սկզբում «Սովրեմեննիկ», ապա MXAT և չեխովի անվան թատրոններում։ Նա հետխորհրդային տարածքի հանդիսատեսների լայն շրջանակներին հայտնի է նաև իր մարմնավորած յուրահատուկ կինոկերպարներով։

Հոկտեմբերի 9֊ից (նրա ծննդյան օրն է) Ռուսական թատերական շրջանակները նշում են Եվգենի Եվստիգնեևի ծննդյան 95֊ամյակը։ Լուսանկարների այս ցուցահանդեսը թատերական Մոսկվայի ևս մեկ երախտիքի տուրքն է արտիստի հիշատակին։ Նա վախճանվել է 1992թ․֊ին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 429 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ