Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տրանսվեստիտ Կոնչիտայի հնարավոր ելույթի պատճառով պահանջում են բոյկոտել «Եվրոտեսիլ 2014»-ը

12.26.2013


Մինչև սեռափոխությունը Թոմաս Նոյվիրտ, իսկ այժմ Կոնչիտա Վուրսթ անունը կրող ավստրալիացի տրանսվեստիտի «Եվրոտեսիլ 2014»-ին մասնակցելու դեմ հասարակական շարժում է սկսվել Բելոռուսում և Ռուսաստանում: Այդ մասին հաղորդում է «kulturologia.ru»-ն:

Տրանսվեստիտի կերպարը բարկացրել է հասարակական շարժումների մասնակիցներին և նրանք ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով բոյկոտել Եվրատեսիլը և իրենց երկրներում արգելել դրանց հեռարձակումը:

Այդ նույն պահանջով քաղաքացիներ են հանդես եկել նաև Ուկրաինայում:

Ռուսաստանում առավել ակտիվ բողոքի ակցիաներ են անցկացվում Տուլա քաղաքում, որտեղի բողոքի դիմումի տակ արդեն հավաքվել 400 ստորագրություն: Նշենք, որ Կոնչիտա Վուրսթի ելույթի դեմ Բելոռուսում հավաքվել է 2 հազար 500-ից ավելի ստորագրություն:

Այս հավանական բոյկոտի մասին Եվրոպայում արդեն գիտեն: Ինքը՝ տրասվեստիտը այդ նորությանը վերաբերվել է հանգիստ և հայտարարել է, որ ինքը մտադիր չէ չեղյալ համարել իր ելույթը:
Նշենք, որ սեռափոխված մարդիկ առաջին անգամ չէ, որ հանդես են գալիս միջազգային մրցույթում: Նրանց մեջ նույնիսկ հաղթողներ կան: Սակայն 1998 և 2002 թվականներին տեղ գտած այդպիսի իրավիճակները նման աղմուկ չէին առաջացրել:

Հիշեցնենք, որ մրցույթի հեռահաղորդման մասնակի ցուցադրումը (այսինքն, Կոնչիտայի ելույթի ժամանակ հաղորդման դադարեցումը), ըստ Եվրատեսիլի կանոնների հնարավոր չէ իրականացնել, քանի որ նման քայլ կատարող երկրների ներկայացուցիչները մեխանիկորեն կորակազրկվեն ու նրանց հետագա մասնակցության հնարավորություն չի տրվի: Ընդ որում որակազրկումը փաստացի կհայտարարվի ոչ միայն 2014թ.-ի, այլև առաջիկա մի քանի տարիների համար:
    Դիտվել է 891 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ