Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Կալյագին․ «․․․ Ես վրդովվում եմ ահա թե ինչ պատճառով»

10.28.2021


Ռուսաստանի դաշնության թատերական գործիչների միության ( ՌԴԹԳՄ) նախագահ Ալեքսանդր Կալյագինը մեկնաբանել է այդ երկրի թատերական կյանքում երկու նոր և կարևոր կադրային նշանակումները։ Խոսքը Կոնստանտին Խաբենսկուն Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի (МХТ) գեղարվեստական ղեկավար և Վլադիմիր Կեխմանին Մոսկվայի Գորկու անվան թատրոնի (МХАТ) գլխավոր տնօրեն նշանակելու մասին է։

«Թագլուրը» թարգմանաբար ներկայացնում է «teatral-online.ru»֊ի հրապարակած այդ կարծիքը ։։

«Որքան հետաքրքիր է։ Ես համացանցից եմ իմանում այն մասին, որ Կոնստանտին Խաբենսկին կգլխավորի Չեխովի անվան МХТ֊ն։ Այ քեզ զարմանք։ Իմացա բոլորի հետ միասին։ Այդ նորության մասին արդեն գիտեր մեր թատրոնի տնտեսվարը և գլխավոր ադմինիստրատորը։ Այ քեզ զարմանք։

Համաձայնվեք, որ ՌԴ ԹԳՄ֊ի նախագահի համար, որին չորս օր առաջ, համագումարում բարձրաձայնեցին որպես Ռուսաստանի թատերական համայնքի առաջնորդ, սա առավել քան տարօրինակ է; Երբ Սերգեյ ժենովաչին նշանակում էին (МХТ գեղարվեստական ղեկավար֊խմբ․), ինձ հարցնում էին, թե ինչ եմ մտածում այդ կապակցությամբ․․․

Երբ հիմա նրան հեռացնում են «սեփական դիմումի համաձայն» ձևակերպմամբ, ինձ ոչ ոք չի հարցրել։ Ասեմ ավելին․ Կոնստանտին Խաբենսկին հիանալի դերասան է, հիանալի համարումով մարդ, որը զբաղվում է բարեգործությամբ և այլն։ Բայց ես վրդովվում եմ ահա թե ինչ պատճառով։ Բազմակի, արդեն բոլոր մակարդակներում, նույնիսկ և Ռուսաստանի նախագահի կողմից, ասվել է որ չի կարելի կարևոր, այդ թվում նաև կադրային որոշումներ ընդունել առանց պրոֆեսիոնալ համայնքի հետ նախնական քննարկման։

Այդ նույն սերիայից ևս մեկը, նույնպես համացանցից․ Վլադիմիր Կեխմանը նշանակվել է Գորկու անվան МХАТ֊ի գլխավոր տնօրեն։ Թեև ես նամակ եմ ուղարկել ՌԴ Մշակույթի նախարարություն, որտեղ նշել եմ մեր թեկնածուին։ Բայց, ցավոք սրտի, ինձ նույնիսկ չեն պատասխանել։ ՌԴ ԹԳՄ֊ի կարծիքն անտեսվել է։

Իսկ եթե որևէ մեկը կցանկանա իմանալ, թե ի՞նչ եմ մտածում այս իրավիճակի մասին, ապա ես կպատասխանեի, որ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը առաջացել է որպես Ռեժիսորական թատրոն, նրանից է առաջացել հենց ռեժիսոր հասկացությունը։ Այն չի կարող ղեկավարել պարզապես շատ լավ արտիստը, որի անցյալում չկա թատրոն ղեկավարելու փորձ, կամ МХТ֊ի մենեջերը ՝ սա ոչ թե պարզապես թատրոններից մեկն է, այլ երկրի գլխավոր թատրոններից մեկը»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 602 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ