Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սֆինքսների արահետը հառնեց իր նախնական տեսքով

11.26.2021

Նախօրեին, նոյեմբերի 25֊ին, Եգիպտոսում բացվել է սֆինքսների մոտ 3 կմ երկարությամբ արահետը, որը պատմականորեն իրար է կապում Քառնակի և Լուքսորի հնագույն տաճարները։ Վերականգնված ճանապարհն ստացել է այն տեսքը, ինչպիսին եղել է հնագույն ժամանակներում; Այդ Մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Վերականգնված պատմական հուշարձանի բացումը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս֊Սիսին։ Հանդիսավոր արարողությունը շարունակվել է պատմական շոուով, որի ընթացքում ցուցադրվել են պատմական հագուստների ցուցադրական բեմադրություն և հայտնի եգիպտացի երգիչների մասնակցությամբ գալա համերգ։ Վերջում գիշերային երկնակամարը լուսավորվել է գեղեցիկ հրավառությամբ։

Սֆինքսների արահետը կամ Թարի֊ալ֊Քիբաշը, սկսվում է Լուքսորի տաճարի մոտից և ավարտվում է Ամոն աստծոն նվիրված տաճարի մոտ (Քառնակի տաճար)։ Այն ծառայել է որպես հանդիսավոր հոգևոր երթերի վայր։ Գիտնականների կարծիքով սֆինքսների արահետը ունեցել է 2700 մետր երկարություն և 7 մետր լայնություն և մեծամասամբ կառուցվել է փարավոնների 18֊րդ հարստության օրոք (Մ․թ․ա․ 16֊րդ դար)։

Սֆինքսների արահետն իրենից ներկայացնում է սալահատակ ճանապարհ, որի երկու կողմերում քարե պատվանդանների վրա տեղադրված են եղել քանդակներ՝ մի կողմում ոչխարի գլխով սֆինքսերը նայում են մյյուս կողմում նստած մարդկային գլուխներով սֆինքսներին։ Արահետը հաջորդ փարավոնների հարստությունների օրոք փոփոխվել է, կատարելագործվել և իր ավարտուն տեսքին հասել 30֊րդ հարստության օրոք՝ մ․թ․ա․ 4֊րդ դարում, երբ տեղադրվել են մարդկային դեմքերով սֆինքսները։

Դարերի ընթացքում քանդակներից շատերը վնասվել էին կամ ծածկվել ավազի հաստ շերտով, իսկ ճանապարհը կորցրել էր իր միաձույլ կառուցիկությունը և բաժանվել 5 հատվածների, իսկ որոշ տեղերում՝ անհետացել տարբեր քաղաքացիական շինությունների տակ։

1940-ական թվականներին փորձ է արվել այս ճանապարհը վերականգնել։ Այդ ժամանակ, սակայն, գտնվել և վերականգնվել է միայն քանդակների մի մասը՝ նախնական 1350 հատից 650-ը։ Հուշարձաններից շատերը Հռոմի տիրապետության շրջանում և միջին դարերում տեղափոխվել և օգտագործվել են այլ տաճարներում։

Սֆինքսների արահետի վերջին վերականգնումը, որի շնորհիվ այն ստացավ իր նախնական տեսքը, մեկնարկել է 2010 թվականին։ Այդ ժամանակ հեռացվեցին բոլոր անօրինական շինությունները, իսկ բնակիչները տեղափոխվեցին այլ վայրեր։ Պեղումների ընթացքում ավազի խորքերից դուրս բերվեցին տասնյակ անհետացած սֆինքսներ, բացահայտվեց անհետացած ճանապարհի մի հատվածը, որի մասին հիշատակություններ կան հին գրավոր աղբյուրներում։ Ըստ ավանդության, այդ ճանապարհից օգտվել է աստվածների արքա Ամոնը՝ Լուքսորի տաճարում գտնվող իր տիկնոջը՝ մայր֊աստվածուհի և երկնքի հովանավոր Մութին այցելելու համար։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 514 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ