Մահացել է լեգենդար ռեժիսորական դուետի անդամ Վլադիմիր Նաումովը11.29.2021
Նոյեմբերի 29֊ին, 93 տարեկանում վախճանվել է «Թեհրան֊43», «Վազք», «Լեգենդ Թիլի մասին» հայտնի ֆիլմերի ռեժիսոր Վլադիմիր Նաումովը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Վլադիմիր Նաումովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա արժանացել է բազմաթիվ պարգևների։ Նա շատ ֆիլմեր արտադրել է մեկ այլ տաղանդավոր ռեժիսորի, Ալեքսանդր Ալովի համագործակցությամբ։ Այդպիսի ստեղծագործություններից են «Վազքը»(1970թ․)՝ ըստ Միխայիլ Բուլգակովի համանուն երկի, «Լեգենդ Թիլի մասին» (1976թ․),՝ ըստ Շարլ դե Կոստերի «Լեգենդ Ուլենշպիգելի մասին» վեպի, սովետական֊ֆրանսիական և շվեցարական համատեղ արտադրության «Թեհրան֊43»(1976թ․) և այլ ֆիլմերը։
Ալովի մահից հետո (1983թ․) Նաումովը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը։ Առաջին ֆիլմը, որը նա նկարահանել է նոր իրավիճակում, ընկերոջ մասին պատմող «Ալով» վավերագրական ֆիլմն է (1985թ․)։ Դրանից հետո Վլադիմիր Նաումովը կրկին անցել է գեղարվեստական ժապավենների արտադրությանը, որոնց մեծ մասը նա նկարահանել է սեփական սցենարների հիման վրա (ընդհանուր առմամբ 18 կինոնկար)։