Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեստորատորները վերականգնում են ԳՈՒԼԱԳ֊ի զոհերին նվիրված հուշարձանը

12.14.2021


Սանկտ֊Պետերբուրգցի ռեստորատորները համատեղ ուժերով նախաձեռնել են Ռուսաստանի Մագադան քաղաքում գտնվող հայտնի քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի «Ողբի դիմակ» հուշարձանը՝ նվիրված անհատի պաշտամունքի տարիների քաղաքական ռեպրեսիայի զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Հուշարձանը բացվել է 1996 թ․֊ին, Մագադանի «Կրուտայա» կոչվող վայրում, որտեղ ԳՈՒԼԱԳԻ ժամանակներում գտնվում էր «Տրանզիտկա» կոչված հավաքակետը, որտեղից կալանավորվածներին ուղարկում էին տարբեր ճամբարներ։

Հուշարձանի կենտրոնական քանդակը ոճավորված մարդկային դեմք է, որի ձախ աչքից հոսում են մարդկային դեմքերի տեսքով փոքր դիմակներ։

Հուշատրձանի հակառակ կողմում լացող կնոջ բրոնզե արձան է տեղադրված, իսկ ներսում բանտախցի տիպային օրինակ է կառուցված։

Վերջին տարիներին հուշարձանը սկսվել էր խարխլվել։ Արվեստի գործը փորձել են ծածկել պաշտպանիչ շերտով, սակայն կապալառուները այն ներկել են նավի ներկով, որն ավելի է դժգունացրել վիճակը։

«Մենք Պիտերից ենք։ Մեր մոտ կլիման նույնպես հարավային չէ, քանդակներից որոշները դիմանում են Երկու֊երեք հարյուր տարի։ Անշուշտ, դրանք պարբերաբար վերականգնվում են, ծածկում հատուկ բաղադրություններով, հեռացնում են թերությունները։ Հիմա աղաթթվային անձրևները նվազել են այնպիսին չէ, ինչպիսին էր խորհրդային ժամանակներում։ Այդ պատճառով վառ կանաչը քանդակների վրա քիչ են»,֊ ասել է ռեստորատորներից մեկը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 476 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ