Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բելոռուս երաժիշտները դատապարտվել են 2 տարվա բանտարկության

12.15.2021


Նախօրեին, դեկտեմբերի 14֊ին, Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի Խորհրդային շրջանի դատարանը «հասարակական կարգը կոպտորեն խախտելու» համար երկու տարով ազատազրկման է դատապարտել «Irdorath» Ֆենտեզի֊ֆոլք֊համույթի անդամ Վլադիմիր և Նադեժդա Կալաչներին։ Այդ մասին «colta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Վլադիմիր և Նադեժդա Կալաչները, նրանց հետ նաև 14 հոգի ձերբակալվել են համույթի մենակատար Նադեժդա Կալաչի ծննդյան օրը նշելու ժամանակ։

«Irdorath» համույթը մի քանի անգամ հանդես են եկել 2020թ․֊ի աշնանը Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Բելոռուսի ՆԳՆ֊ն նրանց ձերբակալել է այն հիմքով, որ «երաժշտական գործիքներով անցորդներին ներգրավել են չարտոնված զանգվածային միջոցառման մեջ, երաժշտական պերֆորմանսով ուժգնացրել ցույցի մասնակիցների բողոքի տրամադրությունը և հրահրել ոստիկանության նկատմամբ անօրինական գործողություններ»։

«Irdorath» համույթը թողարկել է ստուդիական արտադրության 3 ձայնապնակ, հյուրախաղերով հանդես է եկել Բելոռուսի տարբեր տարածաշրջաններում և արտասահմանյան երկրներում, եվրոպական «մետալ֊փառատոներում»։ 2020 թ․֊ի վերջին համույթի երաժիշտներին հեռացրին երեխաների և երիտասարդների «Վիկտորիա» կենտրոնի իրենց աշխատանքից, և զրկեցին փորձեր անելու հնարավորությունից։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 424 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671>>հաջորդ