Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարվա լավագույն ֆիլմը «Լյումեր եղբայրների» ոսկե ժապավենի դափնեկիր է

01.18.2022

Անցած՝ 2021 թ․֊ի, ֆրանսիական կինոարդյունաբերության կողմից թողարկված ստեղծագործություններից լ«ավագույնը ճանաչվել է Օդրի Դիվանի «Իրադարձություն» ֆիլմը; Այն արժանացել է ամերիկյանի օրինակով ստեղծված «ֆրանսիական Գլոբուսի»՝ Լյումեր եղբայրների մրցանակին և ճանաչվել տարվա կինոնկարը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ասենք, որ Դիվանի կինոնկարը, որը նրա երկրորդ լիամետրաժ գործն է, 2021թ․֊ին արժանացել է նաև Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծի»։

Կինեմատոգրաֆիայի հիմնադիր եղբայրների անունը կրող փառատոնում առավել շատ պարգևներ է հավաքել ռեժիսոր Լեոս Կարակսի «Աննետը» ֆիլմը։ Այն լավագույնն է ճանաչվել ռեժիսորական, օպերատորական աշխատանքների և կինոնկարի երաժշտական սաունդթրեքի համար։

Լյումեր եղբայրների մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1995թ․֊ին։ Այս ստուգատեսի անցած ժամանակաշրջանում այդ պատվավոր պարգևին են արժանացել համաշխարհային կինոյի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Ջեյն Ֆոնդան, Քաթրին Դենյովը, Մարթին Սկորցեզեն, Պեդրո Ալմադովարը, Քվենթին Տարանտինոն, Ժերար Դեբարդյեն, Միլոշ Ֆորմանը, Քլինթ Իսթվուդը և այլք։

Հաղթող ճանաչված կինոգործիչներին կազմակերպիչները հանձնում են ոսկե կինոժապավեն, որը պատրաստում են Փարիզի դրամի պալատում։
Շարունակվող համաճարակի պատճառով պարգևների հանձնման արարողությունը կատարվել է կրճատ տարբերակով և առանց հյուրերի մասնակցության։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 464 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ