Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեկտեմբերի 28-ը կինոյի միջազգային օրն է

12.28.2013


1895թ.-ի դեկտեմբերի 28-ին Փարիզի «Grand Cafe»-ում պատմության մեջ առաջին անգամ Լուի և Օգյուստ Լյումեր եղբայրները կազմակերպեցին իրենց ստեղծած սարքով առաջին կոմերցիոն կինոցուցադրումը:

Կինեմատոգրաֆիայի տեխնոլոգիան սկսվել է դեռևս 1830-ական թվականներից: Ժոզեֆ Պլատոն՝ Բելգիայում և Սիմոն ֆոն Շտամպֆերը՝ Ավստրիայում գրեթե միաժամանակ հորինեցին Ֆենակիստոսկոպ (phenakistoscope) անունով մի սարք, որը ներկայացնում էր իր վրա փոսորակներ ունեցող պտտվող սկավառակ և որի օգնությամբ հնարավոր էր ցուցադրել նկարների որոշակի շարք՝ առաջացնելով շարժման տպավորություն:

Առաջին կինեմատոգրաֆիական համակարգը ստեղծել են Թոմաս Էդիսոնը և նրա զինակից Ուլյամ Դիկսոնը: 1890թ.-ին նրանք հավաքեցին առաջին կինոխցիկը՝ կինետոգրաֆը (kinetoscope), սարք, որը հնարավորություն էր տալիս հեռահաղորդել նկարահանված ժապավենը:

Լյումեր եղբայրների կողմից ստեղծված «Սինեմոտոգրաֆը» զգալիորեն կատարելագործված տեխնոլոգիա ուներ: Սարքը շատ ավելի փոքր ծավալների էր, թեթև էր, դյուրակիր և զգալիորեն կրճատեց կինոժապավենի ծախսը:

Լյումեր եղբայրները իրենց սարքը հանրությանը ներկայացրին 1895թ.-ի մարտին: Շնորհանդեսին մասնակցում էին հեղինակների բարեկամների շատ նեղ շրջանակ: Ցուցադրվեց «Բանվորների ելքը Լյումերի գործարանից» կարճ ֆիլմը:

Առաջին սարքերի տեխնիկական անկատարության պատճառով սկզբնական շրջանում նկարահանվող ֆիլմերի տևողությունը շատ կարճ էր՝ 50-90 վրկ.: Դրանք հիմնականում վավերագրական ժանրի ֆիլմեր էին:

Իսկ առաջին բեմադրված խաղարկային ֆիլմը կատակերգական ժանրի էր, որը կրկին նկարահանվել էր Լյումեր եղբայրների կողմից և ուներ «Ջրված ջրվորը» (Le Jardinier) վերնագիրը:
Այս ֆիլմը ներկայացնում էր իր այգին ջրող այգեպանին, որի թիկունքում չարաճճի տղան գողտուկ ոտքով սեղմում է ռետինե խողովակը և խանգարում ջրի ազատ հոսքը: Ջրվորը չհասկանալով թե ինչու՞, հանկարծ, հոսքը դադարեց, իր կողմն է շրջում խողովակի ծայրը և փորձում գտնել ջրի հոսքի դադարեցման պատճառը: Տղան այդ ժամանակ ոտքը ետ է քաշում ռետինե խողովակից և ազատ ելք ստացած ջրի հոսքը հարվածում է խեղճ ջրվորի դեմքին:

Առաջին բեմականացված խաղարկային ֆիլմում նկարահանվել են Ֆրանսուա Քլերը (Լյումերների Լա Սյոտա կալվածքի այգեգործը), իսկ փոքրիկ անկարգ տղայի դերը կատարել է տան սպասավորներից մեկի որդին՝ Բենուա Դյուվալը:

Նկարահանող և ցուցադրող սարքերի կատարելագործումը նպաստեց կինոնկարահանման նոր գեղարվեստական հնարքներ ստեղծելուն: 1896թ.-ին առաջին անգամ կիրառվեց մոնտաժը: Այն կիրառվեց ֆրանսիացի ռեժիսոր Ժորժ Մելյեսի «Փրկություն գետի մեջից» ֆիլմում: Այս ռեժիսորն էր, որ առաջին անգամ կիրառեց նկարահանումներ՝ օգտագործելով կրկնակի էքսպոզիցիա և այլ հնարքներ (օրինակ՝ տարբեր մասշտաբների պատկերների համատեղում):

20-րդ դարի սկզբին ֆիլմերի տևողությունը հասցվեց 15-20 րոպեի (200-300 մետր օգտակար ժապավեն): Դրան զուգահեռ փոփոխություններ էին կրում ռեժիսուրայի և դերասանական խաղի չափանիշները: Սկսեցին ձևավորվել կինեմատոգրաֆի ժանրերը:

Մեծ կինոն իր բոլոր իրավունքներով Հայաստան մուտք գործեց 1925թ.-ին, երբ հարևան մի քանի երկրներում զգալի մասնագիտական հաջողությունների ու նվաճումների հասնելուց հետո, ընդունելով իշխանությունների հրավերը 1923-ին Երևանում մշտական բնակություն հաստատեց հայկական կինոյի հիմնադիրը՝ Համո Բեկնազարյանը: Նույն թվականին նա հիմնեց «Հայֆիլմ» կինոստուդիան, իսկ արդեն 1926թ.-ին նկարահանեց հայկական առաջին գեղարվեստական կինոնկարը՝ Նամուսը:

Այդ նույն թվականներին համաշխարհային կինոն կատարեց ևս մեկ տեխնոլոգիական մեծ առաջընթաց: Սկսվեցին գունավոր պատկերաշար ստանալու առաջին փորձերը, գրանցվել այդ ուղղությամբ առաջին լուրջ ձեռքբերումները:

Առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմը նկարահանվել է 1935թ.-ին, ԱՄՆ-ում: «Բեքի Շարպ» վերնագրով այդ ֆիլմի ռեժիսորն է 20-րդ դարի խոշոր կինեմատոգրաֆիստներից մեկը՝ Ռուբեն Մամուլյանը:
    Դիտվել է 999 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ