Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստանիսլավսկու համակարգը տարածվել է ամերիկյան կինոների միջոցով

02.04.2022

Վերջերս թատրոնի ամերիկացի տեսաբան Իսահակ Բաթլերը հրատարակել է «Մեթոդը» խորագրով մի ուսումնասիրություն, որն անդրադառնում է ոչ թե նատուրալիստական, էմոցիոնալ լիցքավորված դերասանական ոճին, այլ ներկայացնում է թե «ինչպես քսաներորդ դարը սովորեց խաղալ»։ Դա պատմություն է այն մասին, թե ինչպես է արմատապես փոխվել «լավ խաղի» նասին պատկերացումը և թե ինչպես կարելի է դրան հասնել։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։

Դա սկսվել է ռուսական թատրոնում, նշում է Բաթլերը և ավելացնում, որ հետո այն տարածվել է աշխարհով մեկ ամերիկյան կինոների միջոցով։

Ամերիկացի հեղինակը իր աշխատության ներածության մեջ ուրվագծում է այն հիմնական հայեցակարգը, որով Կոնստանտին Ստանիսլավսկին ցնցեց թատերական աշխարհը:

«Ստանիսլավսկու հեղափոխության հիմքում ընկած էր «պերեժիվանիե» հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «զգալ ինչ֊որ նման մի բան»: Սա չի նշանակում, որ դերասանները «կորցնում են» իրենց որոշակի մասով։ Նա շեշտում է.որ դա նշանակում է, որ դերասանն այնքան կապված է դերի ճշմարտության հետ և այնքան խորն է մտել կերպարի երևակայական իրականության մեջ, որ զգում է այն, ինչ զգում է կերպարը»:

Այս գաղափարը, հիշեցնում է Բաթլերը, հակասում է դարավոր կոնսենսուսին։ Ավելին այն մարտահրավեր է նետում այդ ավանդույթին։

Ըստ նրա, հավաստիությունը անցանկալի է և պոտենցիալ վտանգավոր:

Ստանիսլավսկու աշակերտները կտրականապես համաձայն չէին այն մտքին, թե ինչպես դերասանը կարող է առաջացնել իրական զգացողություն և վերահսկել այն։ Բայց նրանց ընդհանուր հավատը հուզական ճշմարտության վրա արմատացած ներկայացումների նկատմամբ դարձավ 20-րդ դարի դերասանական գործունեության գերիշխող մոտեցումը:

Բաթլերը հստակ լուսաբանում է գեղարվեստական, սոցիալական և քաղաքական գործոնների փոխազդեցությունը, որոնք ստեղծում են այսօրվա նոր կոնսենսուսը:

Ամեն ինչ սկսվեց, իհարկե, Ստանիսլավսկուց և Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնից (MХAT֊ից), բայց այն, ինչ այժմ հայտնի է որպես մեթոդ, որը Ստանիսլավսկին անվանեց «համակարգ», ժամանակ պահանջեց միավորվելու համար:

MХAT-ը ինը տարեկան էր։ 1906թ.-ին, հաջող եվրոպական շրջագայության ժամանակ Ստանիսլավսկին, արդեն հարց էր տալիս, թե ինչն է համարում դերասանական խաղ, ինչն է տարբերում «ոգեշնչված» ներկայացումը մեխանիկականից և ինչպես կարող է դերասանը հետևողականորեն ոգեշնչվել:

Առաջին հարցին Ստանիսլավսկու պատասխանը «պերեժիվանյան» էր։ Դրա համար նա ստեղծեց մի ամբողջ համակարգ և բացատրեց, թե ինչպես հասնել դրան:

Համակարգի վերաբերյալ Ստանիսլավսկու գրածները քաղաքավարի նկարագրելով որպես «բարդ» (մեկ այլ բառով այն կարող է ներկայացվել որպես «մութ»), Բաթլերը առանձնացնում է երկու հիմնական դրույթներ: Առաջինը դա դերասանի անհատական ​​փորձն է, որը նրա ելակետային հումքն է՝ ճշմարտությունը դերի մեջ մարմնավորելու և կերպարի երևակայական կյանքով ապրելու համար: Երկրորդ նախադրյալը ունի երկու ասպեկտ։ Այո, այն երկկողմանի է և դերասանը կարող է կոնկրետ դերը տրոհել երկու «բիթերի», իսկ հետո աշխատել յուրաքանչյուր «բիթի» ճշմարտանման կատարման վրա։ Ճիշտ այդպես կարելի ստեղծագործական գործընթացը բաժանել բաղադրիչների՝ տեխնիկայի և վարժությունների՝ ապահովելով դեպի «պերեժիվանիա» տանող հուսալի ճանապարհ։

Ստանիսլավսկին իր կյանքի մնացած մասն անցկացրեց երկրորդ նախադրյալի մանրամասները բացահայտելու վրա։ Բաթլերը պարզաբանում է տարբեր տերմինները, որոնք ռուս բեմադրիչը օգտագործում էր այդ բաղադրիչները նկարագրելու նպատակով:

«Բիթերի» գերխնդիրը (այսինքն՝ «ողնաշարը»), կենտրոնացումը, տվյալ հանգամանքները և աֆեկտիվ հիշողությունը հիմնական հասկացություններից են, որոնք հստակորեն սահմանված են կոնկրետ օրինակներով: Նա նաև մատնանշում է համակարգի երկու հիմնական որոգայթները՝ «տրվելը սեփական ցանկություններին և զգացմունքների ֆետիշացումը»՝, քննադատություններ, որոնք հնչել են MXAT-ի դերասանների կողմից դեռևս 1912թ.-ին և դերասանական համայնքի կողմից՝ հաջորդ տասնամյակների ընթացքում։

Բաթլերն իր հետազոտության մեջ ներկայացնում է այն հետաքրքիր փաստը, թե ինչպես 1922-ին, երբ MXAT-ը ժամանեց Նյու Յորք, ինչպես «էլեկտրականացրեց» Բրոդվեյի հանդիսատեսին իր ներքին խորության անսամբլային կատարումներով․․․ Բոլշևիկյան հեղափոխությունը տանը քաղաքական խնդիրներ էր ստեղծել թատերախմբի համար: Ռուսաստանցի երկու դերասաններ ՝ Ռիչարդ Բոլեսլավսկին և Մարիա Ուսպենսկայան, մնացին Նյու֊ Յորքում և սովորեցրին ամերիկացիներին Ստանիսլավսկու համակարգը: Ուսանողների թվում էին Լի Ստրասբերգը և Հարոլդ Քլուրմանը, ովքեր էլ համակարգի համար Group Theatre-ում ամերիկյան բազայի հիմքերը ձևավորեցին:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 482 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ