Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանվի հեռուստասերիալ Բրիջիդ Բարդոյի և 60֊ականների սերնդի մասին

02.10.2022


Ֆրանսիայում կնկարահանվի հեռուստատեսային սերիալ Բրիջիդ Բարդոյի մասին։ «Բի Բի» վերնագրված ֆիլմի նկարահանումները կկայանան դերասանուհու հայրենի քաղաքում՝ Փարիզում, ինչպես նաև Միջերկրականի ափին գտնվող Սեն֊Տրոպե ծովափնյա քաղաքում, որտեղ նա ապրում է իր դղյակում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Բարդոյի դերը կկատարի 22֊ամյա մի դերասանուհի, որի անունը դեռևս չի հրապարակվում։ Սերիալը բաղկացած կլինի 52֊ական րոպե տևողությամբ 6 դրվագներից։

Հեռուստասերիալը ոչ թե կենսագրական պատում է, այլ անդրադարձ հետպատերազմյան 1950-1965թթ․֊երի այն սերնդի երիտասարդության մասին, որի աչքի ընկնող ներկայացուցիչներից էր Բրիջիդ Բարդոն։

Առայժմ հայտնի են մի քանի դերասանների անուններ, որոնք հանդես կգան Բրիջիդ Բարդոյի բոյ֊ֆրենդների դերերում։ Հատկանշական է, որ նրանցից մեկին՝ Ժան Լուի Տրենտինյանին կմարմնավորի նրա իսկ թոռը Ժյուլ Բենշետրին։ Բացի այդ կինոնկարում հանդես կգան դերասաններ Վիկտոր Բելմոնդոն, Իվ Աթալը․․․
Միաժամանակ հայտարարված է քասթինգ երկրորդական դերերի համար։ Դրան մասնակցելու հրավերներ են ստանում 12-14 և 18-20 տարեկան աղջիկներ։, որոնք պետք է լինեն «կապտաչ, աշխույժ և անվախ սպիտակավարսեր․․․»։ Բացի այդ սերիալի հեղինակները փնտրում են 22-28 տարեկան երիտասարդների, որոնք «Արևելաեվրոպական ծագում ունեն և խոսում են սլավոնական առոգանությամբ»։

Հեռուստասերիալի նկարահանումները նախատեսված է սկսել փետրվարի վերջին, իսկ ցուցադրությունը կկայանա եկող տարվա սլզբին՝ France 2 հեռուստաալիքի եթերում։

Բրիջիդ Բարդոն նկարահանվել է մոտ 50 կինոնկարներում, որոնցից են «Եվ Աստված արարեց կնոջը», «Հարսնացուն չափազանց լավիկն է», «Փարիզուհին» և այլ ֆիլմերում։ 30 տարեկանում նա հեռացավ կինոյից և հիմնեց կենդանիների պաշտպանության հիմնադրամ։ Վերջին երկու տասնամյակներում Բի Բի֊ն ապրում է Սեն֊Տրոպեի իր դղյակում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 510 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ