Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը վտանգավոր է դարձել թանգարանների համար 01.08.2014
2013թ.-ի ռեկորդային թվով (5,5 մլն ) հաճախորդների այցելությունները թանգարաններ, առաջացրել է ցուցանմուշների պահպանության հարցում նոր հիմնախնդիրներ, հայտնել է Վատիկանի ռադիոն:
Թանգարանների տնօրեն Անտնիո Պաոլուչիի խոսքերով ցուցանմուշների պահպանությունը պահանջում է նոր,, լրացուցիչ միջոցներ, փոխանցում է «РИА Новости »-ն:
Մասնավորապես, օրինակ, Սիքստինյան կապելլայում, ուր ձգտում է լինել Վատիկան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որպեսզի պահպանվի մշտական խոնավություն և, միաժամանակ, խոնավությունից պաշտպանվեն Միքելանջելոյի կողմից այնտեղ վրձնած որմնանկարները, անհրաժեշտություն է առաջացել տեղադրել հատուկ և շատ թանկարժեք ժամանակակից սարքավորումներ:
Տնօրենը կարծիք է հայտնել, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկի ժողովրդայնությունը,, ինչպես նաև նախկին պապ Հովհաննես 13-րդին և Հովհաննես-Պողոս 2-րդ պապին 2014թ.-ին սրբերի դասը կարգելու սպասվող միջոցառումները, կնպաստեն Վատիկանի թանգարանների հաճախորդների ավելացմանը:
Նշենք, որ ամեն օր վատիկանյան թանգարաններ են այցելում 15-20 հազար այցելու, իսկ ամռանը և ուրբաթ օրերին այդ մշակութային օջախներն աշխատում են մինչև երեկոյան 23:00-ն: