Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը մերժեց ռուսաստանցի ևս մեկ արտիստուհու

03.22.2022


Ռուսաստանցի օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինային Նյու֊Յորքի Մետրոպոլիտեն օպերայում կփոխարինի չինուհի Ին Ֆանը, որն էլ ապրիլի 2֊ին ներկայացվելիք«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում հանդես կգա Սյուզաննայի դերում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Գարիֆուլինան ռուսաստանցի վերջին արտիստուհին է, որի հետ թատրոնը ընդհատում է հարաբերությունները՝ կապված միջազգային հարաբերություններում մեծ լարվածություն առաջացրած նրա երկրի գործողությունների հետ։

Երգչուհին դեռ մինչև թատերաշրջանի ավարտը ունի երկու արտասահմանյան ելույթների պայմանավորվածություններ Բեռլինի և Բավարիայի պետական օպերաների հետ, , որոնց ազդագրերում նրա անունը դեռ պահպանվում է։

Ասենք, որ ավելի վաղ Մետրոպոլիտեն օպերան չեղյալ էր համարել ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ելույթները՝ կապված Ուկրաինայում ռուսական զորքերի ներխուժման հետ։ Թատրոնի տնօրեն Գելբը նշել էր, որ Նետրեբկոն մերժել է Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման լույսի ներքո, հանրության առջև Պուտինին օժանդակելուց հրաժարվելու առաջարկությունը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 599 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ