Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոյկոտի ենթարկված արտիստների վնասները կփոխհատուցի կառավարությունը

03.30.2022

Ռուսաստանի վարչապետ Միշուստինը հայտարարել է, որ փնտրում են համաշխարհային համբավ վայելող նվագախմբերի հետ կնքված պայմանագրերին համարժեք փոխարինումներ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊իմ։

Միշուստինը նաև ասել է, որ իր կառավարությունը մշտական կապ է պահպանում նրանց հետ, ովքեր ինչ֊որ պատճաչով, իրենց քաղաքացիական կեցվածքի համար ենթարկվում է բոյկոտի։

«Ահա այսպիսին է, կներեք, գինը, որը մենք վճարում ենք ազատության և մեր հայրենիքի անկախության համար»,֊ նշել է ՌԴ վարչապետը։

Այս հայտարարությունները Միշուստինն արել է «Արդար Ռուսաստանը՝ ճշմարտության համար» պետդումայի խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժմանն ի պատասխան ԱՄՆ֊ի և Եվրոպայի մի շարք հայտնի մշակութային հաստատություններ չեղյալ են համարել ռուսաստանցի արտիստների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Օրինակ, երգչուհի Աննա Նետրեբկոյին չի թույլատրվել հանդես գալ մարտի 3֊ին Նյու֊Յորքի մետրոպոլիտեն օպերայի բեմում նախատեսված «Տուրանդոտ» ներկայացման մեջ․ իսկ Մյունխենի ֆիլհարմոնիայի նվագախմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող դիրիժոր Վալերի Գերգիևն ազատվել է աշխատանքից և այլն։

ՌԴ վարչապետ Միշուստինը հայտարարել է, որ նման բոյկոտի ենթարկված յուրաքանչյուր արտիստ կարող է հույսը դնել իր ղեկաված կառավարության օժանդակության վրա։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 503 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ