Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ փորձագետի, «Չեղյալ հայտարարելու» մշակույթը աշխարհը կտանի Միջնադար

04.13.2022


ԱՄՆ֊ի և Մեծ Բրիտանիայի կողմից «չեղյալ համարելու» գործիք կիրառելու մշակույթը ռուսների դեմ բնորոշ չէ մայրցամաքային Եվրոպայի համար։ Ռուսական սփյուռքը պետք է համախմբվի և դատարաններում պայքարի այդպիսի ճնշման դեմ։ Այդ մասին Ռուսաստանի սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի ղեկավար Գլեբ Կուզնեցովի հայտարարությունը փոխանցում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Մայրցամաքային Եվրոպայի համար չեղյալ հայտարարելու մշակույթը բնորոշ չէ։ Գործիքների մեծամասնությունը, որոնք օգտագործում են ԱՄՆ֊ն և Մեծ Բրիտանիան, Եվրոպայի համար հանդիսանում են անօրինական։ Պետք է ակտիվորեն պայքարել։ Ռուսները պետք է համախմբվեն և տարբեր երկրներում դուրս գան դատարաններ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար»,֊ օրերս կայացած կլոր սեղանի ընթացքում ասել է Կուզնեցովը։

Նա նաև նշել է, որ «չեղյալ համարելու» դեմ պայքարի միջոց կարող է դառնալ նման աբսուրդ արգելքները ծաղրելը։ «Այդ աբսուրդները պետք է ցույց տալ հասարակության առողջ հատվածին, բացատրել, որ իրավիճակը ծիծաղելի է, որ տեղի են ունենում անտրամաբանական բաներ և դրանց մասնակցելն ամոթ է»,֊ նշել է նա։

Խոսելով նույն թեմայի մասին Ռուսաստանի քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Պավել Դանիլինը ասել է, որ «չեղյալ հայտարարելու» մշակույթի խնդիրն այն է, որ ստիպի լռել, հեռացնել այլընտրանքը, միանման մտածողությունը դարձնել համընդհանուր։

«Այդ ամենը այնպիսին է, ինչպիսին եղել է նացիստական Գերմանիայում։ Հանդես գալը «չեղյալ հայտարարելու» մշակույթի դեմ պայքարելը բարդ է, որովհետև չհամաձայնվողներին նույնպես «չեղյալ կհամարեն»»,֊ նշել է Դանիլինը և ավելացրել, որ այդ վիճակը իրենք արդեն ապրել են, երբ նվազեցրել են ֆաշիզմը ջախջախելու կամ տիեզերքը նվաճելու Ռուսաստանի դերակատարության նշանակությունը և ընդգծել, որ այդ եղանակով «մի ողջ երկիր չեղյալ չես համարի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ եթե նույնիսկ այդպիսի փորձերը շարունակվեն, միևնույնն է, ռուսների նվաճումները պատմությունից ջնջել չի կարելի, որովհետև, հակառակ դեպքում, ամբողջ աշխարհը կհայտնվի Միջնադարում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 437 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ