Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի վիճակի չեն կինոթատրոն վերադարձնել զանգվածային հանդիսատեսին

04.28.2022


Առաջիկա երկու ամիսների ընթացքում Ռուսաստանում կինոթատրոնների 50 տոկոսը կարող են փակվել։ Գլխավոր պատճառն այն է, որ այս երկրում չեն կարողանում վարձույթի շուկայից դուրս բերված ֆիլմերի ծավալին փոխարինող կինոարտադրանք գտնել։ Այդ մասին Ռուսաստանի կինոթատրոնների սեփականատերերի ասսոցիացիայի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Արդեն կարգավորված է աշխատանքը Ասիայի, Լատինական և Հարավային Ամերիկայի կինոստուդիաների հետ, կրկնակի անգամ վարձույթի շուկա են հանվել շատ սովետական և ռուսական դասական կինոնկարներ,սակայն, անգամ հնդկական և կորեական նաև նշանավոր սովետական և ռուսական կինոնկարների հաջողված պրեմիերաների ձեռնարկումները մնում են լուսանցքային և ի վիճակի չեն կինոթատրոն վերադարձնել զանգվածային հանդիսատեսին՝ մեծ, դիտարժան ռուսական կինոյի բացակայության պայմաններում»,֊ նշված է ասսոցիացիայի հայտարարության մեջ։

Կինոթատրոնների սեփականատերերը նաև նշել են, որ ձեռնարկված միջոցառումները, ընդհանուր առմամբ, չեն կարողանում լրացնել անգամ սպասված հասույթի 10 տոկոսը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24֊ից՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի կինովարձույթի շուկայից հեռացել են այնպիսի հայտնի կինոարտադրողներ, ինչպիսիք են Walt Disney, Universal և Warner Bros ընկերությունները։

ՌԴ կինոթատրոնների սեփականատերերի ասսոցիացիան նաև ափսոսանքով նշել է, որ իրենց երկրում կինոցուցադրությունը փրկելու գործողությունները եթե չարձանագրեն դրական արդյունքներ, ապա առաջիկա մեկ ամսվա ընթացքում, «․․․արդեն, ոչ֊ոքի փրկելու հարց չի առաջանա» և երկիրը կզրկվի այդ ոլորտից, որի մոդեռնացման և տեխնիկական հիմնահարցերի լուծման համար վերջին 10 տարվա ընթացքում պետբյուջեից ծախսվել է ավելի քան 60 միլիարդ ռուբլի։

Ասենք, որ Ռուսաստանում հիմա թափ են հավաքում օտարերկրյա ֆիլմերի կրկնօրինակների անլեգալ ցուցադրությունները, որոնք, անշուշտ, վարձույթի շուկայում հայտնվելու ոչ մի օրինական հնարավորություն չունեն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 611 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ