Աշխատանքից հեռացվածը ընտրվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար05.05.2022
Մոսկվայի «Բեմական արվեստների բարձրագույն դպրոցի» ուսանողական խորհուրդը հայտարարել է, որ կրթօջախի աշխատողների և սովորողների ընդհանուր քվեարկությամբ ռեկտորի ժամանակավոր պարտականությունները կատարող է ընտրվել Կոնստանտին Ռայկինը։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Ուսխորհուրդը հիշեցրել է, որ ռեկտոր Անատոլի Պոլյանկինի հրամանով (դատարանի որոշմամբ այժմ գտնվում է տնային կալանքում֊խմբ․) մարտի 24֊ից մինչև հունիսի 1֊ը ուսումնական հաստատութունը դադարեցնում է աշխատանքը։
Իսկ նախօրեին, մայիսի 4֊ին, Ռայկինը, ռեկտորի պաշտոնակատար ընտրվելուց հետո առաջին քայլով սկսել է կանոնակարգել ուսումնական հաստատության կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի կուտակված վարձի պարտքը, որը կազմում է ավելի քան 4,6 մլն ռուբլի։ Բացի այդ, իրավաբանները աշխատում են մանկավարժների աշխատավարձերի չվճարումները կարգավորելու ուղղությամբ։։
Հիշեցնենք, որ այսօր տնային կալանքում հայտնված ռեկտոր Անատոլի Պոլյանկինը ապրիլի 12֊ին աշխատանքից ազատել է «Բեմական արվեստների բարձրագույն դպրոցի» գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինին։ Դրանից ընդամենը 3 օր անց, ռեկտորը մեղադրվել է խարդախության մեջ և դատապարտվել տնային կալանքի։
Ըստ դատական գործի, Պոլյանկինը մասնակցել է Ռայկինի «Բեմական արվեստների բարձրագույն դպրոցի», և «Ռայկին պլազա» թատերական կետրոնի ակտիվների անօրինական յուրացմանը։
Մեղադրանքը հաստատվելուց հետո Պոլյանկինը կդատապարտվի 10 տարվա ազատազրկման։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1