Ռիմաս Տումինասը ՌԴ պետական մրցանակ չի ստանա05.17.2022
Մոսկվայի Վախթանգովի անվան պետականան ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի անունը հեռացրել են մշակույթի ոլորտում պետական մրցանակ ստացողների ցուցակից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Հանել Տումինաս Ռիմասին այն մարդկանց շարքից, որոնց շնորվում է ՌԴ 2021թ․֊ի պետական մրցանակ մշակույթի ոլորտում»,֊ նշված է այդ երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրության մեջ, որը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության կալքում։
Տումինասը, որը Վախթանգովի անվան թատրոնը ղեկավարում էր 2007թ․֊ի հունվարից, սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից առողջության պատճառով՝ մայիսի 6-ին։ Այս պահին թատրոնն աշխատում է տնօրեն Կիրիլ Կրոկի ղեկավարությամբ։
70-amja Ռիմաս Տումինասը ծնունդով Լիտվայի Կելմե քաղաքից է։ Ավարտել է Մոսկվայի պետական թատերական արվեստների ինստիտուտը և աշխատել Վիլնյուսի և Մոսկվայի թատրոններում։ Ընդհանուր առմամբ, ռեժիսորը իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն; Նրա գործերը, բացի Ռուսաստանից, արժանացել են նաև արևմտյան շատ երկրների հանդիսատեսների ուշադրությանն ու բարձր գնահատականին։
Ասենք որ մշակույթի ոլորտում 2021թ․֊ի ՌԴ պետական մրցանակակիրների թեկնածուների ցանկում եղել է 6 մարդ, որոնք այդ պարգևին արժանացել են ռուսական մշակույթի մեջ նշանակալից ավանդ ներդնելու համար։
Մրցանակակիրներից յուրաքանչյուրին տրվում է 3 մլն ռուբլի։