Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծեր ծաղրածուի ցուցահանդեսում կարելի է դառնալ «ակադեմիկոս»

05.19.2022

Մոսկվայի «Մանեժ» ցուցասրահում ծաղրածու, բեմական արվեստի ամենատարբեր ոլորտներում իր խոսքը հանդիսատեսին հասցրած և այսօր էլ հասцնող Վյաչեսլավ Պոլունինը բացել է «Զյա։ Վյաչեսլավ Պոլունինի երկնային ամրոցները» խորագրով յուրահատուկ ցուցահանդես։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

72֊ամյա Պոլունինը ժամանակակից արվեստի և դիզայնի լեզվով պատմում է «Հիմարների ակադեմիայի նախագահի» (այսինքն՝ իր-խմբ․) գլխին եկած արկածները՝ բեմում և բեմից անդին։

20 դահլիճների տարածությունը ստեղծվել է այն 7 նկարիչների երևակայությամբ և ձեռքերով, որոնց հետ սովորաբար համագործակցում է ծեր ծաղրածուն;
Իր իսկ խոսքերով իր ներկայացրածը, դա․

Ցուցահանդես ներկայացում է,
Ցուցահանդես ճամփորդություն է,
Ցուցահանդես արկածներ է,
Ցուցահանդես անթոլոգիա է,
Ցուցահանդես ատրակցիոն է,
Ցուցահանդես խորասուզում է,
Ցուցահանդես վարպետաց դաս է։

Յուրաքանչյուր սրահում այցելուին սպասում է անկրկլնելի մթնոլորտն այն տարբեր աշխարհների , որոնք Պոլունինը ստեղծել է իր ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում; Ըստ էության, դա նրա կյանքի, երևակայության լաբիրինթոսն է, որը մոսկովյան «Մանեժում» ստացել է իրական դիմագիծ։

Այստեղ հնարավոր է լինել անապատում կամ պայքարել ձնաբուքի դեմ, հպվել հայելիների աշխարհին կամ բարձրանալ ձեղնահարկ, որտեղ ապրում են ծերացած, բոլորից լքված ծաղրածուները և հիշել «Չուրդակի» հուզիչ բեմադրությունը։

Ցուցահանդեսում աշխատում են «Դպրոց», «Կրկես», ,Դիմահարդարան», «Տիեզերք», «Դիմակահանդես», և «Ձյունե շոու»․․․

Այս ցուցահանդեսում հնարավոր է անգամ դառնալ «Հիմարների ակադեմիայի» անդամ; Դրա համար բավական է ակադեմիկոսներին պատմել սեփական կյանքում ամենահիմար արարքի մասին․․․

«Մանեժի» ցուցահանդեսում տեղ է գտել նաև Պոլունինի ստեղծագործական լաբորատորիայի՝ «Դեղին հողմաղացը», որը, այսօր նրա բնակատեղին համարվող Փարիզի մոտ գտնվող նրա «երջանկության լաբորատորիան» է այլևս։

«Միայն նա, ով պահպանել է իր մեջ երազելու, երևակայության աշխարհում ապրելու ունակությունը, ով չի մոռացել, թե ինչ է բուրում իր մանկությունը, շոշափելիս ինչպիսին են իր մայրիկի ձեռքերը, ինչ բան է փռվելը խոտի վրա և, երկնիքին երկար նայելով՝ ամպերի հանլուկներ պարզելը․․․ Նա ով ամեն օրն ապրում է շնչասպառվելու չափ, ով հանձնվում է առանց որևէ մանրուքի, որը, կարող է, ամենակարևորն է կարևորներից․․․ Միայն նա գիտե մեր հոգու զարմանալի արարումների մասին, որոնց մենք անվանում ենք «Օդային ամրոցներ»,֊ ասել է Պոլունինը։

Վյաչեսլավ Պոլունինի ցուցահանդեսը կաշխատի մինչև հունիսի 5֊ը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 529 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ