Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար ռեժիսորի դեմ դավադրություն է նյութել նրա համակուրսեցին

05.24.2022

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան օրերս Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի կոլեկտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ թատրոնը հիմա գտնվում է «․․․ փառքի գագաթնակետում․․․»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

ՌԴ մշակույթի նախարարն այդպիսի բարձր գնահատական է տվել, վերջերս թատրոնից գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի հեռանալու համատեքստում։ Լյուբիմովան նաև հայտարարել է, որ այսօր չկա թատրոնը ղեկավարելու համար այնպիսի թեկնածու, որը կկարողանար այլընտրանք լինել լիտվացի ռեժիսորին։ Նա խոստովանել է, որ վախթանգովյան թատրոնը առանց գեղարվեստական ղեկավարի կգործի մինչև գալիք թատերաշրջանի ավարտն, ընդ որում, այդ ընթացքում ամբողջովին պահպանելով ներկա խաղացանկը, որի գերակշիռ մասը հեղինակել է Տումինասը։

Ռուսական լրատվամիջոցները առավել վաղ հաղորդել են, որ կյանքի օրոք լեգենդար ռեժիսորի համբավ վայելող Ռիմաս Տումինասը, Մոսկվայի Վախտանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատվել է հիվանդության պատճառով՝ իր դիմումի համաձայն։ Սակայն իրականությունն արմատապես տարբերվում է ռեժիսորի հեռանալուց հետո շրջանառության մեջ մտած այդ պնդումից։

Պարզվում է, որ Ռիմաս Տումինասի դեմ, որն իրոք հայրենիք՝ Լիտվա էր մեկնել առողջությունը վերականգնելու նպատակով, կազմակերպվել է դավադրություն նրա երբեմնի համակուրսեցիներից մեկի կողմից։ Վերջինս ձայնագրել է Տումինասի հետ իր հեռախոսազրույցը Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ և այն տեղադրել սոցիալական ցանցում։ Ռեժիսորի բաց, անկեղծ անձնական կարծիքը ունեցել է Ռուսաստանի նկատմամբ խիստ քննադատական բնույթ և աննկատ չի մնացել տարբեր ատյաններում։ Դրանից հետո իշխանության մարմինները թատերախմբի և աշխատակազմի առջև համառորեն դրել են իրենց գեղարվեստական ղեկավարից ազատվելու պահանջ․․․




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 331 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ