Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռուսական սեզոններ»֊ի ֆինանսները կհատկացվեն այլ միջոցառումների

06.09.2022

2022թ․֊ի «Ռուսական սեզոններ» միջազգային մշակութային նախագիծը հնարավոր է, որ չեղյալ համարվի։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Փառատոնի չկայանալու պատճառը ԱՄՆ֊ի և արևմտյան երկրների ոչ բարեկամական քաղաքականությունն է Ռուսաստանի նկատմամբ։ Այդ մասին նշել են Ռուսաստանի դաշնային բյուջետային միջոցների հատկացումների վերաբշխումն իրականացնողները։

«Ռուսական սեզոններ» միջազգային մշակութային նախագծի համար հատկացված միջոցներից 67,7 մլն ռուբլի կուղղվեն համառուսաստանյան համերգային հյուրախաղերի թվաքանակը երկրի ներսում ավելացնելու նպատակին։ Այդ հյուրախաղերի ծրագրերում կընդգրկվեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների մշակութային կոլեկտիվները։

Հատկանշական է, որ «Ռուսական սեզոններ» միջազգային մշակութային փառատոնին հատկացվելիք գումարը 67,7 մլն ռուբլով չի սահմանափակվում։

Այդ միջոցառման համար հատկացված բյուջեի մնացած 82,3 մլն ռուբլին էլ կուղղվի լրացուցիչ մշակութային այնպիսի միջոցառումների խթանմանը, որոնք կունենան լուսավորչական և հայրենասիրական բնույթ՝ «կապված ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 371 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ