Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիետրո Գոնզագոն ժամանակակից հասկացությամբ առաջին թատերական նկարիչն է

06.13.2022


Ռուսաստանի մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող «Արխանգելսկոյե» թանգարան֊դաստակերտի Պիետրո Գոնզագոյի (1751֊1831թթ․) թատրոնում, որտեղ պահպանվել են 18-19դդ֊երի գեղապատկեր թատերական դեկորացիաների․ հավաքածոներ, բեմում տարբեր նշանակություններով կիրառվող մեքենայական սարքեր, թատերական բուտաֆորիա և ակսեսուարների հավաքածո, բացվել է «Հին թատրոնի մոգությունը» խորագրով ցուցահանդես։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։։

Հին թատրոնի ճեմասրահում ներկայացված է 100 ցուցանմուշ։։Այցելուները կարող են տեսնել այսօր էլ գործող «ամպրոպի մեքենայի» (18֊րդ դար) մանրակերտը, լուսատուների բնօրինակ, գլխարկներ և սաղավարտներ, ջրաներկ էսքիզներ և դեկորացիաների մանրակերտեր, նաև՝ 18-րդ դարում ապրած դերասանների դիմանկարներ՝ իրենց բեմական ամպլուայում։

Ցուցասրահում կարելի է տեսնել նաև թատրոնին առնչվող նկարներ, լիտոգրաֆիաներ, դեկորատիվ֊կիրառական արվեստի նմուշներ ()հովհարներ, հեռադիտակներ։

Իտալացի դեկորատոր, ճարտարապետ, արվեստաբան Պիետրո Գոնզագոն (1751֊1831թթ․) Ռուսաստանում հայտնվել է 1792թ․֊ին Նա այս երկրում հռչակ ստացավ էֆֆեկտներով դեկորացիաներ պատրաստելու (տեսողական խաբկանքների) շնորհիվ։ Արվեստի պատմության որոշ մասնագետների կարծիքով Պիետրո Գոնզագոն ժամանակակից հասկացությամբ առաջին թատերական նկարիչն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 500 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ