Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստը հայտնվել է վարչական դատարանի առաջ

07.13.2022

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի «Կոլյադա թատրոնի» դերասան, «Կուրարա» համույթի ղեկավար Օլեգ Յագոդինը հայտնվել է դատարանի կողմից 50 հազար ռուբլի տուգանք վճարելու հավանական պարտադրանքի առաջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Դերասանը վարչական դատարանի վարույթում հայտնվել է «ՌԴ զինված ուժերը վարակաբեկելու» մեղադրանքով։ Նա «Ural Music Night» փառատոնում իր ղեկավարած «Կուրարա» համույթի ելույթի ժամանակ հնչեցրել է արտահայտություններ, որոնք մեղադրող կողմին թվացել են դատապարտման արժանի։

Ռուսական «e1.ru․ կայքի տեղեկացմամբ Յագոդինի բառերը հնչել են հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում, որի հիմքով էլ հարուցվել է գործը։

ՏԱՍՍ֊ը տեղեկացրել է, որ արձանագրությունը կազմվել է համապատասխան մասնագիտական փորձաքննությունից հետո։

Փաստաբանը պնդում է, Յագոդինի բարձրաձայնած խոսքերը բոլորովին այլ բովանդակություն են ունեցել և արձանագրության մեջ դրանք ճիշտ չեն ներկայացվել և այնտեղ երկրի նախագահի գործունեության վերաբերյալ բացասական գնահատական չկա։ Նա նշել է, որ ինքը դատարան կներկայացնի մեկ այլ ձայնագրություն, որում հստակ լսվում է, թե ինչ է ասել Յագոդինը։

«e1.ru» կայքը, որին ծանոթ է և արձանագրությունը և փաստաբանի նշած ձայնագրությունը, հայտնել է որ արձանագրությունում նկարագրվածը և փառատոնի բեմից ասվածն իրոք միմյանցից տարբերվում են։

Իսկ «Ուրալսկիե Մերիդիան» պարբերականը՝ հղում անելով դերասանի փաստաբանին, նշում է, որ իրականում փառատոնի բեմից արտիստի կողմից հնչեցվել են հետևյալ խոսքերը․ «Ոչ «Ռոսկոմնադզոր», ոչ (ապա ռուսերեն х...տառը) ոչ֊ ոչ քեզ, ոչ ինձ։ Առողջ եղեք։ Մտածեք, մտածեք, մտածեք»։

Դերասանի գործը վարում է Եկատերինբուրգի Կիրովյան շրջանի դատարանը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 493 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ