Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռիկարդո Մուտի․ «Գտնել մեծ հանդարտության ուղերձը»

07.19.2022


Երաժշտությունը այն կայծն է, որը կկարղանա բերել խաղաղության և վերածննդի հույս։ Այսպես կարծում են Իտալիայի Ռավենա քաղաքում մեկնարկած «Բարեկամության ճանապարհ» փառատոնի կազմակերպիչները, որի շրջանակներում իտալացի հանյտնի դիրիժոր Ռիկարդո Մուտին նախկինում համերգներով հանդես է եկել պատերազմից տուժած Սարաևոյում և Բեյրութում, սեպտեմբերի 11֊ից հետո, ահաբեկչության թիրախ դարձած Նյու֊Յորքում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Այս անգամ Ռավենայում երաժշտությունը նա հնչեցրել է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի համար։

Համերգն հիշեցրել է այդ քաղաքում զոհվածների համար աստծոն ուղղված աղոթք և տեղի է ունեցել Լորետոյի հայտնի Սուրբ խրճիթում։ Մուտին վստահ է, որ երաժշտությունը և գեղեցկությունը պարտավոր են փրկել աշխարհը։

«Forma pulchritudinis est unitas։ Դա նշանակում է, որ մեծատառով գեղեցկությյան ձևը դա միասնությունն է, եղբայրությունը, հարմոնիան։ Ես կարծում եմ, որ սուրբ Ավգուստինի այդ ասույթը իդեալականորեն արտացոլում է մեր ճանապարհորդությունների իմաստը»,֊ նշել է դիրիժորը։

Իսկ օպերային երգչուհի Արիաննա Վենդիտտելին ընդգծել է, որ «Բարեկամության ճանապարհ»֊ը անցկացվում է ոչ գեղեցկւթյան և երաժշտությունից հաճույք ստանալու համար։ «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք անել մեկ այլ բան նույնպես՝ մխիթարելով սրտերը և նվիրելով հանդարտություն։ Ես, արտիստուհի եմ, և չունեմ այնքան ուժ, հնարավորություն որպեսզի զբաղվեմ մեկ այլ բանով, բացի սրանից»,֊ խոստովանել է երգչուհին։

Այս տարի «Բարեկամության ճանապարհ»֊ նախագծում ընդգրկված են նաև Ուկրաինայի Ազգային օպերայի և բալետի թատրոնի արտիստները։ Չորս տարի առաջ նրանք իտալացի իրենց գործընկերների հետ հանդես են եկել Կիևում կայացած «Բարեկամություն» համերգի ծրագրով։ Թատրոնի գլխավոր խորմայստեր Բոգդան Պլիշը պատմել է, որ դժվարությամբ է տանում բաժանումը հայրենիքից։

«Ես անկեղծորեն ուրախանում եմ այն բանից, որ երկու շաբաթ հետո արդեն տանը կլինեմ, նույնիսկ անտեսելով այն, որ այնտեղ պատերազմ է։ Մենք պետք է աշխատենք, ինչպես աշխատում են մեր բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրն իր տեղում։ Մենք պետք է օժանդակենք Ուկրաինայում կյանքի շարունակմանը նաև մշակույթի ոլորտում»,֊ ասել է Պլիշը։

Ռիկարդո Մուտիի գլխավորությամբ սիմֆոնիկ նվագախումբը շատ այլ դասական գործերի հետ միասին կատարել է նաև Մոցարտի «Ave Verum Corpus» ստեղծագործությունը, որը նա համարում է կոմպոզիտորի գործերի մեջ առանձնահատուկ։

«Ես կարծում եմ, որ Մոցարտի այդ կարճ ստեղծագործությունը ներկայացնում է տրանսցենդենտալ, մետաֆիզիկական ենթագիտակցություն, որի միջոցով ցանկացած կրոնի հավատացյալ, նաև նրանք, որոնք չեն հավատում Աստծոն, կարող են գտնել մեծ հանդարտության ուղերձը»,֊ նշել է Ռիկարդո Մուտին։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 462 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ