Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրանում ձերբակալել են հայտնի ռեժիսորների

07.20.2022


Իրանի իսլամական հանրապետությունում ձերբակալվել և 6 տարվա ազատազրկման է դատապարտվել հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին։

«Ջաֆար Փանահին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման 2020թ․֊ին։ Այդ դատավճիռը վերջնական է և գտնվում է իրականացման մեջ»,֊ հայտարարել է Իրանի Դատական իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթեյշին։

Ջաֆար Փանահին Իրանի հայտնի ռեժիսորներից է։ Նրա ձերբակալությունը բացատրվում է մեկ այլ արվեստագետի՝ ամենատարբեր միջազգային հեղինակավոր կինոմրցույթներում աչքի ընկած ռեժիսոր Մուհամմադ Րասուլոֆի գործի հետ։

Փանահին ձերբակալվել է Րասուլոֆի գործով դատախազություն կանչվելուց հետո։

Դեռ որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, թե ինչ պատճառով է Փանահին ձերբակալվել և ինչ առնչություն ունի նա Րասուլոֆի և նրան վերագրվող գործի հետ։

Օրերս Վենետիկի բիենալեն հանդես է եկել իրանցի ձերբակալված ռեժիսորներին ազատ արձակելու պահանջով։ Այդ պահանջում հայտնի միջազգային մշակութային ստուկատեսը նշում է, որ Փանահիին ձերբակալել են այն պատճառով, որ նա իր մի քանի գործընկերների հետ հանդես է եկել երկու այլ ռեժիսորների՝ Մոհամմադ Րասուլոֆի և Մուստաֆա Ալեահմադի ձերբակալության դեմ, որոնք էլ իրենց հերթին՝ հանդես են եկել իրանի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության դեմ։

Ջաֆար Փանահիին Վենետիկում հիշում են նրա նկարահանած «Շրջան» ֆիլմով, որը 2000 թվականին ճանաչվեց հայտնի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ և արժանացավ «Ոսկե առյուծ» մրցանակի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 411 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ