Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զալցբուրգի փառատոնի մեկնակետն «Աստվածային կատակերգությունն» է

07.29.2022

Զալցբուրգում մեկնարկել է ամենամյա ամառային երաժշտական փառատոնը։ Այդ մասին «euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Եվրոպայում առավել հայտնի և խոշորագույններից մեկը հանդիսացող երաժշտական ֆորումը կորոնավիրուսային համաճարակի և դրա հետ կապված տարբեր ցնցումներից հետո աստիճանաբար վերադառնում է իր նախկին ձևին։

Այս տարի փառատոնը քաղաքականությունից չի օտարվել՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմական գործողությունների հետ։

Փառատոնի բացմանը հանդես է եկել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեո Բելլանը։ Նա մասնավորապես նշել է․ « Մենք պետք է մեզ և մեր էներգամատակարարումը դարձնենք անկախ։ Որքան հնարավոր է արագ՝ մեր եվրոպական և միջազգային գործընկերների հետ միասին։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր տնտեսական հզորությունը անվերադառնալի խարխլվի և մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեր քաղաքացիները սառչեն ձմռանը»։

Իսկ իր խոսքում պառատոնի նորանշանակ նախագահ Քրիստիան Համմերը հայտարարել է․«Մեզ արվեստը հարկավոր է։ Արվեստը միայն հաճույքի համար չէ, այլև այն բանի համար, որ մեզ մղի քննարկումների։ Այն մեզ դնում է շարժման մեջ։ Այն սովորեցնում է հանդուրժողականություն և մեր աչքերը բացում է ուրիշների վրա»:

Հետաքրքիր է նշել, որ փառատոնի համար որպես մեկնակետ ֆորումի գեղարվեստական ղեկավար Մարկուս Հինթերհոյզերը ընտրել է Դանթեի «Աստվածային կատակերգությունը։

Զալցբուրգի ամառային երրաժշտական փառատոնը կշարունակվի մինչև օգոստոսի 31֊ը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 422 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ