Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն․ Կոլյադա․ «Ոչ մեկին դա հարկավոր չէ։ Ինչու՞ են սողոսկում թատրոնի մեջ»

08.03.2022


«Դա գործ չէ։ Նույնիսկ եթե նրանք ընդունեն այդ օրենքը, ո՞վ պետք է կատարի։ Ինչու՞ չզբաղվել սեփական գործով; Անընդհատ փորձում են ինչ֊որ բան պահպանել, վտանգազերծել»,֊ Ռուսաստանի պետդումայում շրջանառվող բեմարվեստի գործունեությունը կարգավորող հասարակական խորհուրդներ ստեղծելու մասին օրինագծի վերաբերյալ հայտարարել է հայտնի թատերական գործիչ Նիկոլայ Կոլյադան։

Ըստ Կոլյադայի, Ռուսաստանում օրենքները հորինվում են այն բանի համար, որպեսզի կատարվեն։ «Բայց,֊ հարցնում է Կոլյադան,֊ ու՞մ են դրանք հարկավոր»։
65-ամյա արվեստագետը կարծում է, որ ինքը և իր բոլոր հասակակիցները, ռեժիսորները, դրամատուրգները ապրում են մեկ սկզբունքով՝ յուրաքանչյուր մարդու ներսում կա անձնական գրաքննիչ, ինչ֊որ մեկը, որը ճշգրիտ գիտե, որ չի կարելի թատրոնում վատ խոսել մայրիկի մասին, չի կարելի վատ խոսել Ռուսաստանի մասին, չի կարելի վիրավորել դժբախտ մարդկանց, չի կարելի ծաղրել փոքրիկ երեխաներին։

«Մի՞թե այնտեղ չեն հասկանում, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ կա իր գրաքննիչը»,֊ կրկին հարցնում է Կոլյադան և ավելացնում, որ այդ ամենը մեծ տարողություններով ծուխ բեռնել է նշանակում։ Նա նշում է, որ ռուսաստանցիների ընդամենը 3 տոկոսն են, ըստ վիճակագրության, դեռ թատրոն է հաճախում։

«Ոչ մեկին դա հարկավոր չէ։ Ինչու՞ են սողոսկում թատրոնի մեջ»,֊ հարցնում է Նիկոլայ Կոլյադան։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 393 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ