Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԳՌԱԴ֊ը հապավում է, որը, սակայն, ասսոցացվում է հրթիռանետ կայանքների հետ

08.05.2022


Ռուսաստանի Պետդումայում ստեղծվել է « Մշակույթի ոլորտում հակառուսական գործունեությունը հետաքննող խումբ»։ Այն ձևավորվել է «Արդար Ռուսաստանը՝ ճշմարտության համար» խորհրդարանական խմբակցության հիման վրա։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հետաքրքիր է, նշել որ պատգամավորներից կազմված այս նոր խմբի անվանումը ռուսերեն հապավումով ունի ԳՌԱԴ (ГРАД) տեսքը, որը անմիջապես ասսոցացվում է ռուսական հայտնի հրթիռանետ կայանքների հետ։

ԳՌԱԴԻ ռազմավարական ծրագիրը նպատակ է հետապնդում «մշակույթի ոլորտում ուղղելու պետական կադրային քաղաքականությունը»։

Նախօրեին, օգոստոսի 3֊ին, այս խմբի կայացած նիստի ժամանակ մասնակիցներին տեղեկացվել է, որ Ռուսաստանի մշակութային շատ գործիչներ բացահայտ արտահայտվել են Ուկրաինայի նկատմամբ «հատուկ ուժային գործողություն» իրականացնելու վերաբերյալ երկրի նախագահի որոշման դեմ, բայց և այնպես շարունակում են պետական փողերով ստեղծագործական գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

«Երբ նրանք այդպես են վարվել, մեր շատ քաղաքացիներ իրենց խաբված, դավաճանված են զգացել։ Չէ՞ որ դրանք նրանց պաշտելիներն էին․․․ Իրենց հերթին, այդ մարդիկ էլ ամեն ինչ այստեղ են ստացել․․․»,֊ հայտարարել է «Արդար Ռուսաստանը՝ ճշմարտության համար» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը։

ԳՌԱԴ֊ի առաջին նախաձեռնություններից մեկը կդառնա որոշակի գործակալների գործունեության կանխարգելումը « օտարերկրյա ազդեցությունից, որոնց ցուցակն արդեն դրվել է «Մշակութային ճակատի» պաշտոնական կայքում։ Այդ ցուցկում են, օրինակ հեռուստամեկնաբան Իվան Ուրգանտը, ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը, ինչպես նաև նրանց «միջնորդները»՝ այսինքն այն թոփ֊մենեջերները, որոնք օժանդակում են գործակալների վրա օտարերկրյա ազդեցությանը։

Այդպիսի թոփ մենեջերներից են՝ Ռուսաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը։
Միրոնովը նաև հայտարարել է, որ իր կուսակցությունը աշնանը Պետդումա կներկայացնի օրենքի նախագիծ, որով առաջարկվելու է հանել գործող օրենսդրությունից պետության կողմից ստեղծագործական կազմակերպությունների գործունեությանը չմիջամտելու դրույթը։

«Արարեք, բայց եթե ցանկանում եք ներկայացնել, բարի եղեք, զբաղվել ինքնահրատարակությամբ կամ խոհանոցում ցուցադրվեք»,֊ հայտարարել է Միրոնովը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 353 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ