Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրահայտ Էնթոնի Հոփքինսը նույնպես հաջողություն է փնտրում NFT հարթակում

08.19.2022

Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը հայտարարել է, որ թողարկել է NFT֊ի հավաքածո, որի կերպարները հիմնված են իր մարմնավորած ամենահայտնի հերոսների վրա։ Մասնավորապես այդ գործերը կապ ունեն «Գառների լռությունը» ֆիլմից՝ Հանիբալ Լեքթերի և Marvel «Тор» կինոնկարից Օդինայի դերակատարումների հետ։Այդ մասին տեղեկացնում է «tagglur.am»֊ը՝ հղում անելով «/iz.ru»֊ին։

Աճուրդի կհանվի 10 NFT` նվիրված առանձին կերպարների։ Ընդ որում դրանց գնորդները կստանան դերասանի ինքնագրով տպագրված գործեր, նրա«Dreamscapes» վերնագրով գեղարվեստական ստեղծագործությունների կատալոգը՝ նույնպես ինքնագրով և հրավեր իր հետ համացանցում խմբային զրույցի։ Բացի այդ կթողարկվի համեմատաբար ավելի էժան հազար NFT, որոնց ձեռքբերողների միջից պատահականությամբ կընտրվեն կատալոգ կամ համացանցային երկխոսությանը մասնակցել ցանկացողներ։

Փորձագետների գնահատմամբ առավել անզիջում պայքարը կընթանա միակ անիմացված NFT֊ի համար, որը միավորում է այս ակցիայի համար ընտրված բոլոր 10 կերպարներին։

Բացի ստորագրված տպագիր գործերը և գիրքը, գնորդներին խոստացվել է Հոփքինսի հետ կենդանի հանդիպում։

Մասնագիտական որոշ շրջանակների գնահատմամբ այս հավաքածոն ուղղված է նախ և առաջ դերասանի ֆանատներին, սակայն կարող է դառնալ փորձնական ակտ այս ոլորտի արտադրության համար։

Հիշեցնենք, որ Էնթոնի Հոփքինսը առաջին դերասանը չէ, որ սեփական մասսայականությունը զարգացնելու նպատակով օգտագործում է NFT֊ի տեղեկատվական հարթակը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 384 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ