Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոկտեմբերի 1֊ից «Storytel»֊ի հավելվածը անհասանելի կդառնա

08.23.2022


Հոկտեմբերի 1-ից իր գործունեությունը Ռուսաստանում կդադարեցնի շվեդական գրքի «Storytel» ծառայությունը։ Բաժանորդագրությունների համար գանձված, բայց դրանց դիմաց ծառայություն չմատուցած ողջ դրամը կվերադարձվի բաժանորդներին։ Նման բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացել այդ ծառայության ռուսաստանցի բաժանորդները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

«Storytel»֊ի սիրելի օգտատերեր, մենք տխուր լուր ունենք ձեզ հայտնելու։ Հավելվածից օգտվել դուք կարող եք մինչև այս տարվա սեպտեմբերի 30֊ը։ Հոկտեմբերի 1֊ից հավելվածը անհասանելի կդառնա»,֊ «ria.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «teatral-online.ru»֊ն։

Հատկանշական է, որ «Storytel »֊ի ռուսաստանցի աշխատակիցները այս ծառայության կողմից կստանան դրամական փոխհատուցում և օժանդակություն նոր աշխատանք գտնելու հարցում։

«Մեր աշխատակիցների նկատմամբ հոգատարությունը և իրավունքների պաշտպանությունը մեզ համար գլխավոր գերակայությունն է։ Ես չեմ կարող մանրամասները բացահայտել, սակայն կարող եմ ասել, որ աշխատակիցները կստանան փոխհատուցում և ամեն կերպ կօգնենք ռուսաստանցի գործընկերներին, առանց ցայտնոտի, գտնելու նոր աշխատանք, հայտարարել է ծառայության հաղորդակցությունների բաժնի պետը։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք իրենց ծառայությունը Ռուսաստանից հեռանում է ընդմիշտ, «Storytel»֊ի պատասխանատու աշխատակիցը պատասխանել է, որ «չի կարող և սպեկուլիացիա չի անի ապագա իրադարձությունների վերաբերյալ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 342 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ